Լրահոս

13.01.2021 22:10


«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկի պատի մեջ փորված թաքստոցից հայտնաբերվել է մարիխուանային նմանվող, խոշոր չափի դեղնականաչ զանգված, 5 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 2 ականջակալ և բջջայինի 5 լիցքավորիչ (լուսանկար)

«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկի պատի մեջ փորված թաքստոցից հայտնաբերվել է մարիխուանային նմանվող, խոշոր չափի դեղնականաչ զանգված, 5 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 2 ականջակալ և  բջջայինի 5 լիցքավորիչ (լուսանկար)

Շարունակելով քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումները՝ սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել կալանավորված անձանց համար նախատեսված խցերից մեկում: Խուզարկության արդյունքում զգեստապահարանի ետնամասից՝ պատի մեջ փորված, 15x15x7սմ չափերով թաքստոցից, հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, խոշոր չափի՝ 14.31 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 5 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 2 ականջակալ և բջջային հեռախոսի 5 լիցքավորիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը մշտապես հետևողական է լինելու իր կողմից որդեգրած գործունեության այն սկզբունքներին, առանձնահատկություններին ու գործելաոճին, որոնք ամբողջապես ուղղված են համակարգի աշխատանքի արդյունավետությանն ու առաջնահերթ պահանջներին։

138721914_3695856530505487_7252858250466640489_n 139260552_3384760208299252_7363707679295263519_n

Այս խորագրի վերջին նյութերը