Արցախում զինծառայող է մահացել հիվանդության հետևանքով
Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-իսահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնվածՌադիկ Էդգարի Թաթոսյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Արցախում զինծառայող է մահացել հիվանդության հետևանքով
Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: