«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություններ կատարես». Էստոնիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասըհրաժարական է տվել անշարժ գույքի կառուցապատող գործարար Պորտո Ֆրանկոյին պետական վարկ տրամադրելու հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Նա այս մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություններ կատարես: Ստեղծված իրավիճակում, ելնելով իմ արժեքներից, ես որոշում կայացրի հրաժարվել Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս որոշումն ընդունվել է իշխանության և Ցենտրիստական խմբակցության հետ խորհրդակցելուց հետո: Հնարավոր էին տարբեր լուծումներ, բայց դրանցից միայն մեկն է ճիշտ»,-ասել է Ռատասը:
Նա հավելել է նաև, որ այս հայտարարությունն իրականում նշանակում է ներկայիս իշխող կոալիցիայի ավարտ, որը ներառում է նաև Պահպանողական-ժողովրդական կուսակցությունը և «Հայրենիք» կուսակցությունը:
«Ցենտրիստական կուսակցությունը քննարկում է Էստոնիայի քաղաքականության մեջ գտնվելու հնարավորությունը ինչպես ընդդիմության, այնպես էլ կոալիցիայի մեջ»,-հստակեցրել է Ռատասը:
Այնուամենայնիվ, կուսակցության գլխավոր քարտուղար Միխայիլ Կորբը հայտարարել է, որ կթողնի այս պաշտոնը կոռուպցիոն սկանդալի պատճառով: Նա հավելել է, որ իրեն մեղավոր չի համարում:
Կոռուպցիոն սկանդալ
Էստոնիայի պետական դատախազ Թաավի Պեռն երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ֆինանսների նախարար Քերստի Կրախտի խորհրդական Միխայիլ Կորբը, գործարար Հիլլար Թեդերը և ևս երկուսը կասկածվում են կոռուպցիայի համար մեղադրվող գործարար Պորտո Ֆրանկոյին կառավարական վարկ տրամադրելու համար:
Ըստ դատախազության, Կորբը համաձայնվել է Թեդերի հետ, որ նա մինչև 1 միլիոն եվրո նվիրաբերի Ցենտրիստական կուսակցությանը տեղական ընտրություններից առաջ, որոնք նշանակված են 2021 թվականի հոկտեմբերի 17-ին: Փոխարենը, Թեդերի հետ կապված Պորտո Ֆրանկոն պետք է 39,3միլիոն եվրո վարկ ստանար պետությունից՝ զարգացման ծրագրի իրականացման համար:
Էստոնիայի կառավարությունը հաստատել է վարկը նախորդ տարի KredEx-ի միջոցով՝ վեց տարի ժամկետով՝ տարեկան 2% տոկասադրույքով, ինչպես նաև 12-ամսյա Euribor տոկոսադրույքով: Պորտո Ֆրանկոյի մրցակիցները նշում են, որ Էստոնիայում նման վարկերի ստանդարտ տոկոսադրույքը տարեկան 10% է: Երեքշաբթի Անվտանգության ոստիկանության (KAPO) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել KredEx- ի գրասենյակում:
Ըստ էստոնական լրատվամիջոցների՝ Հիլլար Թեդերը, վարկի հաստատումից հետո, անցյալ տարի մի քանի նվիրատվություն է կատարել Ցենտրիստական կուսակցությանը՝ մոտ 60 000 եվրո գումարի չափով:
Նշենք՝ Ցենտրիստական կուսակցությունը ղեկավարում է Էստոնիայում իշխող կոալիցիան, որի կազմում են նաև Պահպանողական-ժողովրդական կուսակցությունը և «Հայրենիք» կուսակցությունը:
«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություններ կատարես». Էստոնիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հրաժարական է տվել անշարժ գույքի կառուցապատող գործարար Պորտո Ֆրանկոյին պետական վարկ տրամադրելու հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Նա այս մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություններ կատարես: Ստեղծված իրավիճակում, ելնելով իմ արժեքներից, ես որոշում կայացրի հրաժարվել Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս որոշումն ընդունվել է իշխանության և Ցենտրիստական խմբակցության հետ խորհրդակցելուց հետո: Հնարավոր էին տարբեր լուծումներ, բայց դրանցից միայն մեկն է ճիշտ»,-ասել է Ռատասը:
Նա հավելել է նաև, որ այս հայտարարությունն իրականում նշանակում է ներկայիս իշխող կոալիցիայի ավարտ, որը ներառում է նաև Պահպանողական-ժողովրդական կուսակցությունը և «Հայրենիք» կուսակցությունը:
«Ցենտրիստական կուսակցությունը քննարկում է Էստոնիայի քաղաքականության մեջ գտնվելու հնարավորությունը ինչպես ընդդիմության, այնպես էլ կոալիցիայի մեջ»,-հստակեցրել է Ռատասը:
Այնուամենայնիվ, կուսակցության գլխավոր քարտուղար Միխայիլ Կորբը հայտարարել է, որ կթողնի այս պաշտոնը կոռուպցիոն սկանդալի պատճառով: Նա հավելել է, որ իրեն մեղավոր չի համարում:
Կոռուպցիոն սկանդալ
Էստոնիայի պետական դատախազ Թաավի Պեռն երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ֆինանսների նախարար Քերստի Կրախտի խորհրդական Միխայիլ Կորբը, գործարար Հիլլար Թեդերը և ևս երկուսը կասկածվում են կոռուպցիայի համար մեղադրվող գործարար Պորտո Ֆրանկոյին կառավարական վարկ տրամադրելու համար:
Ըստ դատախազության, Կորբը համաձայնվել է Թեդերի հետ, որ նա մինչև 1 միլիոն եվրո նվիրաբերի Ցենտրիստական կուսակցությանը տեղական ընտրություններից առաջ, որոնք նշանակված են 2021 թվականի հոկտեմբերի 17-ին: Փոխարենը, Թեդերի հետ կապված Պորտո Ֆրանկոն պետք է 39,3 միլիոն եվրո վարկ ստանար պետությունից՝ զարգացման ծրագրի իրականացման համար: