Քաղաքական

13.01.2021 15:57


«Իշխանությունը թուրքական կապիտալին ասում է «է՛ստի համեցեք», իսկ ցանկացած խոշոր բիզնես վաղ թե ուշ «քաղաքական տանիք է» ձեռք բերում»․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«Իշխանությունը թուրքական կապիտալին ասում է «է՛ստի համեցեք», իսկ ցանկացած խոշոր բիզնես վաղ թե ուշ «քաղաքական տանիք է» ձեռք բերում»․ Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)
ArmNews TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասել է․ «Ուզեն, թե չուզեն ոմանք, մեր տարածաշրջանում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է: Իշխանությունները նպատակասլաց փորձում են ապահովել թուրքական կապիտալի մուտքը Հայաստան: Կապիտալ, որը պետք է դառնա այլընտրանք ռուսական կապիտալին:
Ակնհայտ է նաև, որ ցանկացած խոշոր բիզնես վաղ թե ուշ «քաղաքական տանիք է ձեռք բերելու»: Այլ կերպ ասած, երբ մեր իշխանությունը թուրքական կապիտալին ասում է «է՛ստի համեցեք», դա նշանակում է, որ վաղ թե ուշ մենք Հայաստանի քաղաքական դաշտում կունենանք միավորներ, որոնք ուղղակիորեն կսպասարկեն Թուրքիայի և թուրքիայի կապիտալի շահերը մեր երկրում»:
Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը