Էս ամենի մասին երբեք առիթ չէր լինի խոսելու, եթե չհատվեր կարմիր գիծը, որտեղից սկսվում է բարոյականության գահավիժումը
Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության տարելիցի առթիվ: Ռեպորտաժում Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, խոսելով իրենց ողբերգության մասին, մեկ էլ հանկարծ ասում է, թե իբր Վազգեն Մանուկյանը, որը հիմա «աթոռի կռիվ է տալիս», իրենց ասել է. «Դե դեպք է, պատահել է, հասուն մարդիկ եք»:
Բարոյականության ու արժեհամակարգի ինչ աստիճանի անկում պետք է ունենաս, որ նման կեղծիք տարածես, այն էլ մի մարդու հասցեին, որը ողբերգությունից հետո ամեն ինչ արեց ձեր ընտանիքի ցավը մեղմելու, սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ: Սա ուղղակի մարդկային եզրագծից դուրս է:
Երբ Ավետիսյանների ողբերգական դեպքը տեղի ունեցավ, Վազգեն Մանուկյանն այդ ժամանակ ՀԽ նախագահն էր: Հիշում եմ՝ Հանրային խորհուրդն անմիջապես հատուկ հայտարարություն տարածեց, որից հետո Մանուկյանն անձամբ գնաց Գյումրի և հանդիպեց Ավետիսյանների հարազատների հետ:
Հետո Ավետիսյանների դուստրերը՝ նույն Լուսինեն, իր քույրը, ամուսինների հետ միասին եկան Վազգեն Մանուկյանի մոտ: Ընդունելությունն այնքան ջերմ էր ու մարդկային, որ սկսեցին հաճախ գալ՝ իրենց ընտանեկան, սոցիալական խնդիրներով հանդերձ:
Մանուկյանը տարբեր խողովակներով հնարավորինս օգնում էր: Հատկապես Ֆելիքս Ցոլակյանի միջոցով էին շատ հարցեր լուծվում, որն այն ժամանակ Շիրակի մարզպետն էր: Բայց աջակցությունը նաև գործի շրջանակներում էր: Մանուկյանն անընդհատ պատկան մարմիններից հետաքրքրվում էր գործի ընթացքով, նույնիսկ հիշում եմ, մի անգամ քննիչին էր հրավիրել, որպեսզի մանրամաս խոսի և փորձի օգնել:
Ինչևէ, էս ամենի մասին երբեք առիթ չէր լինի խոսելու, եթե չհատվեր կարմիր գիծը, որտեղից սկսվում է բարոյականության գահավիժումը:
Հ.Գ. Այդ գահավիժումը վերաբերում է նաև մեր հարկերի հաշվին իշխանության քարոզչամեքենայի վերածված Հ1-ին, որը պատրաստ է օգտագործել անգամ մարդկային ողբերգությունը՝ քաղաքական էժանագին ու ստոր շոուներով վարկաբեկելու քաղաքական ընդդիմախոսներին: