Կարծիք

13.01.2021 11:39


Ունեցանք ղեկավար, որին արժանի էին մեր հոգիները, որ բանանը էժանացրեց, որ մեր պատմության մեջ ամենաանպիտան ու ամենաթանկ զենքը գնեց, որը նույնիսկ չէր կրակում

Ունեցանք ղեկավար, որին արժանի էին մեր հոգիները, որ բանանը էժանացրեց, որ մեր պատմության մեջ ամենաանպիտան ու ամենաթանկ զենքը գնեց, որը նույնիսկ չէր կրակում
Կարդացեք կարողա օգնի։
Ես վստահորեն համարյա ոչինչ կյանքից չեմ հատկանում, ու ինչքան շատ եմ տեսնում այնքան ավելի քիչ եմ հասկանում։
Ես հասկանում եմ կորուստի ցավը առանց պատմելու, մարդկային կորուստի, հազարավոր տղեքի, բայց չեմ հասկանում երբ ասում են «լավա հանձնվեց, թե չէ բոլորը կզոհվեին»։ Իմ հարազատների, ծանոթների կեսը զոհվել են ովքեր եկել էին, բայց իրանք գիտեին թե ինչի համար են եկել։
Այն ազգը, որը պատրաստ չէ մեռնել հայրենիքի համար, անպայման այն կորցնելու է, ու միայն հանձնվելուց հետո պարզ դարձավ, որ մենք պատրաստ չէինք, մենք նաև պարտվեցինք այդ պատճառով, մենք ոգով էինք պարտված մինչև սկսելը, մենք մենակ հիմար հիմար բաքվում թեյ խմելուց էինք խոսում, ոնց-որ հիմա անպատասխանատու քոմենթներ են գրվում տղաների կողմից, բայց նրանք պատրաստ չեն իրենց ասածի ետևից գնալ, նրանք մենակ հեռվից վայրահաչել կարող են, իրական պատկերը մեր ազգի մեծամասնության, մենք դարձել ենք փախնելուց հայհոյողներ, բայց ոչ կռվողներ։
Երբ փոքր էի մեծերից սովորել էի կարևոր բան, թասիբի համար ծեծ ուտելը ամոթ չի, փախնել, վախենալնա ամոթ, մորթապաշտություննա ամոթ։ Այդ ստորագրությունով չի որ պարտվեցինք, մենք սեպտեմբերի 26-ին էինք արդեն պարտված, իսկ կապիտուլյացիան ընդամենը պատճառի հետևանք էր։
Էս մի բուռ հայրենիքի համար քանի՞ անգամ են 5000-ներով որակով տղեք զոհվել, անհաշվելի ագամներ, ինչի՞, որովհետև հենց էտ մի բուռ հողը միշտ ավելի կարևորա եղել բոլորիս կյանքից, էլի կասեմ, ինձանից, իմ ծնողներից իմ երկու փոքր եղբայրներից, մենք գալիս գնում ենք, իսկ էտ հողը մեզ պահումա հազարավոր տարիներ արդեն, սաղ թե մեռած, ինքը մեր մասին հոգ կտաներ, բա իրա մասին ո՞վ պիտի հոգ տաներ, մենք իրան մենակ թողեցինք, նեղացրեցինք, ուրախացանք որ փրկվել ենք, դա փախնողի, մազապուրծ թուլամորթի հոգեբանությունն է հենց, որի պատճառով պարտվեցինք, եթե մեր համար Հողը կարևոր լիներ մեր ստամոքսի մասին այդքան չէինք անհանգստանա, եթե շատ խորանաք կհասկանաք, որ մի փոր ավել հաց ունենալու ակնկալիքը կործանեց էտ Հայրենիքը, եթե այդ որկրամոլությունը չլիներ, կունենաինք ղեկավար, որը ոչ թե մեր փորը լցնել կխոստանար, այլ մեր տունը անսասան կպահեր բոլորի մի փոր հացի հաշվին, մենք ունեցանք ղեկավար, որին արժանի էին մեր հոգիները, որ բանանը էժանացրեց, որ մեր պատմության մեջ ամենա անպիտան ու ամենաթանկ զենքը գնեց, որը նույն իսկ չէր կրակում, նա գիտեր որ ձեզ ճոխությամբ կարելի է գնել, նա զինվորին սկսեց ավելի լավ կերակրել, որ կուշտ զոհվի, իսկ դուք դրան ծափահարեցիք, Անհոգ եղեք, սնունդը տեղն էր, տղեքը կուշտ։
Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը