Լրահոս

13.01.2021 11:33


Թունավորման դեպք Կոտայքի մարզում. ընտանիքի 6 անդամներ՝ այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

Թունավորման դեպք Կոտայքի մարզում. ընտանիքի 6 անդամներ՝ այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com–ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 12-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչներ 33 ամյա Վարդուհի Գ․-ն, 13 ամյա Վահե Տ․-ն, 9 ամյա Ալեն Տ․-ն, 5 ամյա Սիլվի Տ․-ն, 63 ամյա Սիրվարդ Տ․-ն և 60 ամյա Թամարա Տ․-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք բուժօգնության են տեղափոխվել տանն առաջացած շմոլ գազից թունավորման հետևանքով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բոլորը մի ընտանիքի անդամներ են։

Այս խորագրի վերջին նյութերը