Լրահոս

13.01.2021 11:36


18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 128-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3666-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 644 է, ընդհանուր առողջացածներինը՝ 151 246, փաստացի բուժվողներինը՝ 8216: Մեկ օրում արվել է 2093 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 613 908 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը