Կարծիք

13.01.2021 10:58


Նիկոլը բացում է «Մեղրիի միջանցքը» և սկսում է Հայաստանի «աջարացումը»

Նիկոլը բացում է «Մեղրիի միջանցքը» և սկսում է Հայաստանի «աջարացումը»

Հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճանի թիմակիցները ներկայացնում են որպես ահռելի մեծ ձեռքբերում՝ կապված տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ...

Իհարկե՝ դավաճան Նիկոլին սպասարկողները "մոռացան" իրենց առաջնորդի հունվարի 8-ի գրառման մեջ նշված առաջին կետը, ըստ որի, Հայաստանի համար առաջնայինը գերիների ազատության հարցն էր... Ինչպես և սպասվում էր, կապիտուլյանտ Նիկոլն այդ հարցին դրական լուծում չէր էլ կարող տալ, քանի որ նրա նման նվաստացվածի հետ որևէ մեկը հաշվի չի նստում, այդ թվում նաև ՌԴ նախագահը... Դե ապշերոնյան բռնապետի մասին չեմ էլ ասում...

Ու դավաճան Նիկոլին սպասարկողներին և դրա թիմակիցներին ուրիշ բան չէր մնում, քան Ադրբեջանի և Թուրքիայի շահերից բխող, ինչպես նաև ՌԴ-ին գոհացնող հայտարարության ստորագրությունը ներկայացվի որպես մեծ ձեռքբերում...

Իրականում, Հայաստանի նման տնտեսապես շատ թույլ երկրի համար առանց համապատասխան պատրաստվածության սահմանների բացումը հատկապես Թուրքիայի հետ կարող է աղետալի հետևանքներ ունենալ... Կսկսվի Հայաստանի "աջարացումը"...

Հշեցնեմ, որ Վրաստանի հարավ-արևմուտքում գտնող Աջարիայի ինքնավար մարզը Սաակաշվիլիի օրոք դարձավ թուրքական քաղաքական և տնտեսական էքսպանսիայի թիրախ, որի արդյունքում մահմեդական վրացիներով բնակեցված այդ մարզն այսօր գրեթե ամբողջությամբ վերահսկվում է թուրքերի կողմից... Էրդողանի՝ "Բաթումին՝ Թուրքիայինն է" կարծիքը կիսող հազարավոր թուրք գործարարների կողմից ահռելի ներդրումներ են արվել Աջարիայում, որի արդյունքում գրեթե բոլոր այդ գործարարները ձեռք են բերել վրացական քաղաքացիություն...Նրանք սպասարկում են Անկարայի շահերն Աջարիայում և հովանավորում են այդտեղ գործող թուրքամետ անջատողականներին...

Նույնն էլ սպասում է Հայաստանին. հազարավոր թուրքեր նույն Էրդողանի հրահանգով "ներդրումների" անվան տակ կներթափանցեն Հայաստան, որին մենք պատրաստ չենք և չենք կարողանա դիմադրել...

Իշխանությունների և նրանց սազանդարների կողմից հրճվանքը՝ կապված տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ, Հայսատանի պարագայում ժամանակավրեպ է, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի օգուտն այդ ամենից հազարապատիկ ավելին է, քան մերը... Ի դեպ, ծիծաղելի է իշխանականների և դրանց սպասարկողների այն հրճվանքը, թե փաստաթղթում չկա "Մեղրիի միջանցք" կամ "Սյունիք" բառերը...

Եթե կոնկրետ քննարկվում է Բաքվից դեպի Նախիջևան երկաթգծի և ճանապարհների վերանորոգման հարցը, ապա գրագետ մարդը շատ լավ հասկանում է, որ դա անցնելու է Սյունիքով՝ "Մեղրիի միջանցքով"... Գրված, թե չգրված, "Մեղրիի միջանցքի" գործարկումը շատ մեծ խնդիրներ է ստեղծելու մեզ համար, քանի որ այն հիմնականում ծառայելու է ոչ մեր ազգային և պետական շահերին ու վերահսկվելու է ոչ Հայաստանի կողմից (այսպիսի նվաստացուցիչ պայմաններ Երևանի դեմ դեռ որևէ մեկը մինչ դավաճանի կապիտուլյացիան չէր դրել)... Աշխարհագրությունից և տնտեսագիտությունից մի փոքր հասկացող մարդկանց համար նաև ուղղակի ծիծաղելի և զավեշտ է նիկոլականների այն թեզը, թե այդ երկաթգծով կապ կհաստատվի Երևանի և Սյունիքի մարզի միջև...

Պետական մտածելակերպից զուրկ և տգետ Նիկոլը Հայաստանը տանում է կործանման՝ իրականացնելով Հայաստանի "աջարիզացիայի" ծրագիրը...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը