Լրահոս

14.04.2009 15:42


ՀԲ–ը ծայրահեղ աղքատների թվի ավելացում է կանխատեսում

ՀԲ–ը ծայրահեղ աղքատների թվի ավելացում է կանխատեսում

Ըստ Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի աղքատության վրա» զեկույցի՝ ֆինանսական ճգնաժամը ևս 172 հազար մարդու 2009-10թթ. կտանի աղքատության սահմանագծից ներքև,  աղքատության ընդհանուր թիվը հասցնելով 906 հազար մարդու, որից 297 հազարը կլինի ծայրահեղ աղքատ: Աղքատության հաղթահարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին տարիների ձեռքբերումները զգալիորեն կնվազեն:

-Հայաստանում տնտեսական աճը հանգեցրել էր աղքատության էական նվազեցման, բայց այս նվաճումներն այժմ վտանգված են: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կունենա պոտենցիալ լուրջ ազդեցություն աղքատության վրա և այն պահանջում է համապատասխան արձագանք Հայաստանի կառավարության և նրա  գործընկերների կողմից, - ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

ՀՀ կառավարությունը ստանձնել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի իրագործումն արագացնելու հանձնառություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը