Կառավարությունը շարունակում է պաշտոն տալ հակառուսներին և պատվեր կատարողներին
Կառավարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար: Պատմաբան է, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբաններից։ Նա Նիկոլ Փաշինյանի աջակից Արման Բաբաջանյանի 1in.am կայքի և սորոսական մեդիաների մշտական հյուրերից է, խոսելու թեման էլ հակառուսական թեմաներն են, Վլադիմիր Պուտինը, Ռոբերտ Քոչարյանը և այլք։ Այս գործչին եթեր հրավիրելու հիմնական իմաստը եղել է Պուտինի, Քոչարյանի և մի քանի այլ գործիչների քաղաքականության դեմ խոսելը։
Տիգրան Ավինյանի նորանշանակ խոսնակը նաև հայտնի է նրանով, որ հետևողականորեն քարոզչություն է տարել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, մասնավորապես՝ Ռուսաստանին որպես այլընտրանք Թուրքիային ներկայացնելու շուրջ։ Սա, ըստ էության, հերթական կադրերից է, որին օգտագործում են ընդդիմախոսներին վատաբանելու, արևմտյան քարոզչությունը առաջ տանելու մեջ։ Մի խոսքով, պատվերով քննադատողի տպավորություն է թողնում Տիգրան Ավինյանի նորանշանակ խոսնակը։
Ընդ որում, իշխանության կադրային քաղաքականության նպատակը, ինչպես տեսնում ենք, ոչ թե նորմալ աշխատող ընդունելն է, այլ մարդկանց գործի ընդունելն է, ովքեր իրենց վրա կվերցնեն ուզած թեմաներով խոսելու գործը։ Տարօրինակ է, իհարկե, իշխանությունների վարքագիծը․ ակնհայտ է, որ այս օրերին մեր ու Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները թանկ են, քան երբևէ։ Սակայն այդ ամենի հետ մենք տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է հակառուսական կադրերով համալրվել, Հանրային հեռուստաընկերությունը ընդանհրապես դարձել է հակառուսական «էլեմենտների» մշտական հարթակը։ Թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո, Հ1-ը օր չկա, որ մի կամ մի քանի հակառուսական «գործիչ» չբերի, որոնք, բնականաբար, այս ամենում չմեղադրեն նախկիններին ու ռուսներին։
Կառավարության կազմից մարդիկ են գնում․ մի մասը չի ուզում աշխատել գաղտնի կապիտուլյացիա ստորագրած և ըստ էության՝ դավաճանական թիմի հետ, մի մասը օպտիմալացման տակ է ընկնում և այլն, սակայն կան դեմքեր, որ երևի թե «առաքելություններ» ունեն անելու։

Աղբյուրը՝ yerevan.today