«Փաշինյանի հրաժարականի պահանջը համազգային բնույթ է կրում». Զատուլին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնսատանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքներին և վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Խոսելով ՀՀ ներքաղաքկան իրավիճակից՝ քաղաքական գործիչն ասել է. «Ադրբեջանն քիթը վերև է պահում, զգում է Թուրքիայի աջակցությունը, սակայն, երբ Ադրբեջանի ղեկավարը գալիս է Մոսկվա, նա բավական լավ է կողմնորոշվում իրավիճակում: Նա ամեն ինչ ասում է այնպես, ինչպես ուզում ենք լսել: Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ հայկական կողմը խորագույն ընկճախտի մեջ է. ներքաղաքական ճգնաժամը լուծված չէ` քաղաքական կուսակցությունների մեծ մասը, Եկեղեցին և գործնականում ամբողջ երկրի մտավոր վերնախավը պահանջում են գործող վարչապետի հրաժարականը»:
Զառուլինը նկատել է, որ չնայած Հայաստանում ուժեղ ցրտին երկրում կրկին վերսկսվում են բողոքի բոլոր միջոցառումները: Նա հիշեցրել է, որ նախօրեին քաղաքացիներն առավոտյան փորձել են կասեցնել Նիկոլ Փաշինյանի մուտքն օդանավակայան, սակայն ապարդյուն:
«Բացի այդ ցույցեր էին տեղի ունենում Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջև, որն արդեն Ռուսաստանում բնակվող և Փաշինյանի քաղաքականությանը դեմ հայերն էին կազմակերպել: Ընդհանրապես, Փաշինյանի հրաժարականի պահանջը համազգային բնույթ է կրում: Հասկանալի է, որ ընկճախտի և պարտության այս մթնոլորտում` ղեկավարության կողմից տարվող քաղաքականության ազնվության վերաբերյալ կասկածներ կան, և հարց է, թե ինչո՞ւ է Հայաստանի նոր ղեկավարը նման ձախողում թույլ տվել բոլոր հարցերում. բանակցություններում, պաշտպանությունում, մնացած ամեն ինչում: Եվ սրանք բոլորն այն հարցերն են, որոնք խիստ են դրված Հայաստանում»,-եզրափակել է Զատուլինը:

Աղբյուրը՝ tert.am