Հասկացեք ի վերջո, որ սա արևմուտքի, Անգլիայի և Թուրքիայի կողմից ներդրված գործակալական ցանց է
Հերիք է Հայաստանի ներկայիս իշխանությունը վերագրեք միայն նիկոլին։ Հասկացեք ի վերջո, որ սա արևմուտքի, Անգլիայի և թուրքիայի կողմից ներդրված գործակալական ցանց է։ Եվ այո, իրենցից ազատվելը հեշտ չէ։ Հերիք է նիկոլի մեջ մարդ ման գաք, հայ ման գաք։ Չկա, ու չի էլ եղել։ Նա սատանային հոգին ծախած էակ է։
Հերիք է մեղադրեք ընդդիմությանը։ Կարո՞ղ եք օգնել, ապա օգնեք։ Չեք կարող, ուրեմը լուռ մնացեք։
Մի մոռացեք որ այս իշխանության բոլոր ներկայացուցիչները հատուկ ընտրություն են անցել և իրենցից ամեն մեկը ներկայացնում է հասարակության ինչ-որ շերտ։ Միակ շերտը որն իսպառ բացակայում է իրենց մեջ, դա էլիտան է։ նիկոլը դա շատ լավ գիտի և հենց դրա համար ընդդիմությանը հռչակեց էլիտա։ Ինքը և իր տերերը շատ լավ հասկանում են, որ էլիտան ցանկացած հասարակության մեջ միշտ փոքրամասնություն է։
Մեր, ընդդիմադիրներիս գործը, բոլորի աչքերը բացելն է, այլ ոչ վարկաբեկելը։ Այո մենք պետք է օր ու գիշեր աշխատենք այդ ուղղությամբ, լինի դա հարցազրույցների, հանդիպումների, հանրահավաքների և այլ ձևաչափերով։
Ուզո՞ւմ եք "նիկոլը" գնա, դե գործ արեք բողոքելու տեղը։ Խոսեք ձեր հարևանների, աշխատակիցների և ծանոթների հետ։
Այսօր կա մեկ օրակարգ` նիկոլի և իր իշխանության հեռացում։
Հասկացեք ի վերջո, որ սա արևմուտքի, Անգլիայի և Թուրքիայի կողմից ներդրված գործակալական ցանց է