Հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբերյլանովը իր տելեգրամյան ալիքում կիսվել է Նիկոլ Փաշինյանի մասին որոշ մտքերով:
«Փաշինյանը բացարձակապես պատրաստ չէ նման մակարդակի բանակցությունների՝ ո՛չ մտավոր, ո՛չ հոգեբանական տեսանկյունից: Ըստ էության, սա չոբան է, որի գլխից միշտ ընկնում է փափախը՝ Մոսկվա առաջին այցի ժամանակ բարձրահարկ շենքերին նայելիս:
Միայն հիմարը կարող է բանակցություններից մեկ օր առաջ իր Ֆեյսբուքյան էջում գրել, թե ինչ է ուզում և ինչ արդյունքներ են հարկավոր։ Գրելով, թե գնում է գերիների հարցը լուծելու, իսկ հետո ստորագրելով Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին փաստաթուղթ՝ նա ոչ միայն խաղաքարտերն է բացել, այլև կորցրել իր դիրքերը ուժեղացնելու ճանապարհները։ Բնականաբար, ադրբեջանցիները փաստի առաջ են նրան կանգնեցրել, իսկ նա պարզապես չունի այնքան համարձակություն, որ ասեր. «Եթե գերիները չեն վերադարձվելու, ապա չեմ ստորագրում և հետ եմ գնում»:
Չի' կարելի նստել բանակցային սեղանի շուրջ՝ կամազուրկ թաշկինակի տեսքով, գլխիկոր քայլվածքով ու մարած աչքերով:
Բանակցությունների սեղանի շուրջ մարդիկ են, այո, այնպիսի մեծեր, ինչպիսին է Պուտինը, սակայն մարդիկ են, ովքեր ունեն զգացմունքներ և մարդկային հասկացություններ: Նրանք նույնպես երեխաներ ունեն։ Ահա հաղթաթուղթը՝ խոսեիր գերիների՝ ինչպես քո երեխաների մասին, ոչ թե կմկմայիր: Ով ով, Պուտինը կհասկանար ու կօգներ։
Փաշինյանը գերիների հարցը չի լուծել. նա պետք է վերջապես հասկանա, որ սա իր տեղը չէ։ Հավաքիր իմքայլականներին և որոշում կայացրու: Հեռացիր: Չի կարելի ուղղակի այդ աստիճան խայտառակել քո երկիրը: Եթե, իհարկե, այն քո Հայերնիքն ես համարում: Մի' ստիպիր հայերին ամոթ ապրել:
Ինչպես պատմում է «Արարատ Հայաթ» հյուրանոցի սպասարկող անձնակազմը՝ Փաշինյանը ուշ երեկոյան 20 րոպեով մտել է հյուրանոց, փոխել հագուստը և հեռացել: Նիկոլը սարսափելի ճնշված է եղել, ինչը հասկանալի է. նա պարտվել է բոլոր հանրավոր հարցերում: Նա հասկանում է, որ դա արդեն իր եկիրը չէ, ոչ էլ՝ իր ժողովուրդը: Նիկոլ, հարկավոր է գոնե մեկ տղամարդկային քայլ անել»,-գրել է Գաբրելյանովը:
Նիկո՛լ, հեռացի՛ր, մի՛ ստիպիր հայերին ամոթ ապրել. Գաբրելյանով
Հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբերյլանովը իր տելեգրամյան ալիքում կիսվել է Նիկոլ Փաշինյանի մասին որոշ մտքերով: