Կարծիք

12.01.2021 13:31


Ադրբեջանցիներն իրենց մեքենաները հպարտորեն քշելու են մեր ճանապարհներով, ձեռքի հետ լրտեսություն, տարատեսակ լկտիություններ են անելու, իսկ մենք ոչ մի հակազդեցություն չենք ունենալու

Ադրբեջանցիներն իրենց մեքենաները հպարտորեն քշելու են մեր ճանապարհներով, ձեռքի հետ լրտեսություն, տարատեսակ լկտիություններ են անելու, իսկ մենք ոչ մի հակազդեցություն չենք ունենալու
Մի պահ պատկերացնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց բեռների համար բացել են բոլոր ճանապարհները և սկսվում է չգիտեմ ինչ կարգի ու ծավալի մեծ փոխադրում:
Ադրբեջանցիներն իրենց մեքենաները հպարտորեն քշելու են մեր ճանապարհներով, ձեռքի հետ լրտեսություն, տարատեսակ լկտիություններ են անելու, իսկ մենք ոչ մի հակազդեցություն չենք ունենալու: Մենք էլ, եթե այնուամենայնիվ որոշենք Ադրբեջանով Մոսկվա գնալ, ոչ մի երաշխիք չենք ունենալու, որ տեղ կհասնենք կամ չենք թալանվի, գերեվարվի: Եվ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է միշտ ադրբեջանական կողմը «ճիշտ» դուրս գալու:
Որովհետև նրա զինվորները Սյունիքում ու Գեղարքունիքում կանգնած են մեր գյուղերի գլխին և ամեն վայրկյան կարող են գնդակոծել մեր քաղաքացիներին: Դրա համար էինք ահազանգում, որ «սահմանազատումը» պատանդ է դարձնում մեր քաղաքացիներին: Որովհետև Բաքվում գերիներ ունենք և դրա համար ենք ասում, որ Նիկոլի երեկ ստորագրած հայտարարությունը բացառապես Ադրբեջանի օգտին է:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը