Մոսկվա էլի կզացրին, գերիների հարցը քնացրին ու կրկին քեզ նսեմացրին
Ոչ բարով իրեն զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար հորջորջող Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, որ օգտագործելով տեխնիկական հնարավորությունները զանգահարում է առաջնագիծ, այլ տեղամասեր և զրուցում զինվորների, հրամանատարների հետ:
Պատկերացնու՞մ եք... Երկրի ղեկավար համարվողը... Զանգում է առաջնագիծ՝ ի ցույց ադրբեջանցիների...
Գուցե դա էր պատճառը և սորոսի վաստակների ու մյուս «ամբախ-զամբախների» կողմից հաճախ տեխնիկական հնարավորություններից օգտվելը, որ նույն կերպ ադրբեջանցիներն անաղմուկ ԱԹՍ-ների ու այլ միջոցների օգնությամբ հայտնաբերում ու ոչնչացնում էին զինվորներին ու առաջնագծում տեղակայված ռազմական տեխնիկան ու ամրությունները:
Հը՞... Կարո՞ղ եմ չէ այդպես եզրակացնել...
Այ այդպես էլ 2,5 տարվա մեջ ոչնչացրեցիք ամեն ինչ, կործանման հասցրիք Հայրենիքը...
Քո ժողովրդից էլ թաքուն ու վախվորած, «վազելով» գնացիր Մոսկվա էլի կզացրին, գերիների հարցը քնացրին ու կրկին քեզ նսեմացրին ու «չափալախեցին» և տուն ուղարկեցին:
Հերիք է արդեն, օգտագործիր տեխնիկական հնարավորություններդ ու քեզ պոկիր աթոռիցդ... Ուսապարկերիդ էլ հետդ տար...
Մոսկվա էլի կզացրին, գերիների հարցը քնացրին ու կրկին քեզ նսեմացրին