Նիկոլ Փաշինյանի վարչապետության արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականության միակ օրակարգը մնացել է գերիներին հետ ստանալու հարցը։ Եվ նույնիսկ այդ հարցը չի կարողանում լուծել «ժողովրդի» վարչապետը։ Ու չի կարողանալու։ Պարտված մարդուն ոչ մեկը չի հարգում։ Նրան բանի տեղ չեն դնում։
Նոյեմբերի 9–ից հետո Հայաստանը մնաց ծուռ վզով, խեղճացած ու անտերության մատնված։
Աշխարհն ապշած է։ Թուրքերն ու ադրբեջանցիները՝ հաճելիորեն զարմացած։
Ապշանքն ու զարմանքը պայմանավորված են Փաշինյանի վարչապետ մնալով։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ կապիտուլյացիայից հետո Նիկոլը դեռ 2 ամիս կմնա վարչապետ։
Հունվարի 11–ին Հայաստանը հերթական նվաստացման ենթարկվեց, քանզի ներկայացված էր պարտության խորհրդանիշ Նիկոլով, ով նստած էր Ալիևի կողքը։ Այն Ալիևի, որը Նիկոլին հարբած ծաղրածու էր անվանել ու ահագին «ղժժացել» վրան, թե բա «նոլդո՞ւ Փաշինյան»։
Նիկոլը նստած էր այն Ալիևի կողքին, որին ոչ մի թթու բառ վարչապետ դառնալուն պես չի ասել։ Հակառակը՝ միայն գովել է ու քծնել։ Եվ ահա Նիկոլի սիրելի Ալիևը չի վերադարձնում գերիներին, բայց Նիկոլից ստանում է իր ուզածը՝ Մեղրիով ճանապարհը, որը պետք է բացառապես թուրքերին ու ադրբեջանցիներին։
Նիկոլը Մոսկվա մեկնելուց առաջ առևտուր էր առաջարկում, թե բա՝ գերիներին տվեք, Մեղրին տամ։ Մեղրին տվեց, բայց գերիներին չստացավ, քանզի ամենամեծ գերին ինքն է Ալիևի ձեռքում, և իր վարչապետությամբ ամբողջությամբ գերության մեջ է պահում Հայաստանը։ Նիկոլից ինչ ուզեն տալու է։ Նա տվող, հանձնող վարչապետ է։
Ինչ մնում է կոմունիկացիաներին, ապա դա Հայաստանը Թուրքիային հանձնելու «թավշյա» ծրագիրն է՝ տնտեսական էքսպանսիայի գործիքը։ Այդ բաց կոմունիկացիայից Հայաստանում ոչ մի պողոս չի շահելու։ Դառնալու են թուրքի հարճ, իսկ Հայաստանի խորհրդարանում թուրքական իշխող խմբակցություն է հայտնվելու։
Մի խոսքով, քանի Նիկոլը վարչապետի աթոռին է, Հայաստանը միայն պարտվելու է։ Քանզի Հայաստանի պարտությունը Նիկոլի անձնական փրկության միակ տարբերակն է՝ «չկա Հայաստան, չկա դավաճանության համար պատասխանատվություն» թեմայով։
Բայց դե կարևորը դա չէ, կարևորն այն է, որ Նիկոլը սիրում է բոլորիդ, խոնարհվում բոլորիդ առաջ, հպարտանում բոլորովդ, բայց նաև գերության մեջ պահում բոլորիդ։
Պարտության խորհրդանիշը և ծուռվիզ Հայաստանը

Պետրոս Ալեքսանյան