Կարծիք

12.01.2021 10:59


Դու նամուս չունես, դու ամոթ չունես, դու խիղճ չունես, եթե այսքանից հետո չես փախչում, գլուխդ պատեպատ չես տալիս, ատրճանակ չես փնտրում

Դու նամուս չունես, դու ամոթ չունես, դու խիղճ չունես, եթե այսքանից հետո չես փախչում, գլուխդ պատեպատ չես տալիս, ատրճանակ չես փնտրում
Ենթադրում եմ` Պուտինն ականջիդ ասաց, թե երբ պիտի գրես հրաժարականիդ դիմումը: Բայց հայ ժողովուրդը քեզ արդեն ասել է, որ դու այլևս ժամկետ չունես, քեզ ասվել է նոյեմբերի 9-ի գիշերը, որ անընդունելի ես և ենթակա ամենախիստ պատժին: Եվ եթե այդ գիշեր դու լինեիր քո տեղում, օծանելիքիդ ճակատագրին էիր արժանանալու: Քանի որ` ականջիդ օղ արա, հնարավոր չէ Հայաստանում տալ հողեր ու մնալ պաշտոնի, հնարավոր չէ Հայաստանում /և ցանկացած այլ նորմալ երկրում/ կրել խայտառակ պարտություն դիվանագիտական և ռազմի դաշտերում ու մնալ պաշտոնի, հնարավոր չէ սերունդ սպանել և շարունակել յուրայիններին պարգևավճար բաժանել, հնարավոր չէ որդեկորույս մայրերի մղկտոցի ֆոնին սելֆի անել:
Դու նամուս չունես, դու ամոթ չունես, դու խիղճ չունես, եթե այսքանից հետո չես փախչում, գլուխդ պատեպատ չես տալիս, ատրճանակ չես փնտրում, որպեսզի դատարկ գլուխդ ցրիվ տաս, պարան չես փնտրում, որպեսզի քեզ շլնքիցդ կախ տաս: Մինչև ե՞րբ պիտի քեզ ռետինե խողովակի տեղ դնես, դու ի՞նչ ես լիանում քո այդ խղճուկ գահից, քո այդ արյունոտ իշխանությունից, հայելուն էլ թե նայես` հայելին ինքնասիրությունից կճաքի: Եվ վերջապես, դու վարչապե՞տ ես թե՞ լակոտ, որ այսքանից հետո վարձու գրչակներիդ քսի ես տալիս մեկ ռուսների վրա, մեկ արցախցիների վրա, մեկ էլ հրահանգում ես գրել, թե բա` տեսաք, նիկոլը Մեղրին չտվեց, ապրի Նիկոլը: Այսինքն, արդեն չտալը համարվում է ձեռքբերո՞ւմ, մենք էդ օրն ե՞նք ընկել արդեն:
Կարճ կասեմ` իրերդ հավաքիր, և իմացիր, ճամփան քեզ տանելու է ոչ թե Շվեյցարիա կամ Կանադա, այլ ուղիղ տեղական բանտախուց: Եվ հույս էլ չունենաս., թե քեզ արտահանձնելու ենք Ալիևին: Մնալու ես այս երկրում, պատիժդ կրելու ես այս երկրում, մահացած երեխեքի հոգիներով շրջապատված, ծանր սրտով, վերջնականապես խելագարված:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը