Կարծիք

12.01.2021 10:56


նիկոլի համար տրանսպորտային կոմունիկացիաների հարցը շատ ավելի կարևոր էր, քան ռազմագերիների հարցը

նիկոլի համար տրանսպորտային կոմունիկացիաների հարցը շատ ավելի կարևոր էր, քան ռազմագերիների հարցը
Փաստորեն՝ նիկոլի համար տրանսպորտային կոմունիկացիաների հարցը շատ ավելի կարևոր էր, քան ռազմագերիների հարցը, որ որոշել է առանց ռազմագերիների հարցերը լուծելու՝ անցնել Ադրբեջանի հետ տրանսպորտային կոմունիկացիաների հարցերը լուծելուն և դրա համար միջպետական հանձնաժողով է ստեղծվում։ Մինչդեռ ցանկացած պատերազմում՝ զինադադարի կնքման պայմաններում, առաջինը լուծում են ռազմագերիների հարցերը, հետո նոր անցնում մնացած կետերի իրականացմանը։ Նիկոլը թքած ունի թե՛ ռազմագերիների, թե՛ Արցախի կարգավիճակի, թե՛ ՀՀ տարածքային ամբողջականության և թե՛ հայ ժողովրդի հույզերի ու ապրումների վրա։ Այդ մարդը որևէ առնջություն չունի Հայաստանի և հայության հետ։ Դա է պատճառը, որ նա ցանկացած հարթակում առաջնային քննարկաման և լուծման հարց է դարձնում Ադրբեջանի շահերից բխող խնդիրները։ Նա դավաճան է, և նրան այսքանից հետո սատարողները պետք այս գիշեր ևս գլուխները բարձին դնելուց մտովի անցնեն այն ընտանիքների տներով, որոնց զավակները այլևս չկան կամ գերության մեջ են ու այդքանից հետո աչքերը փակեն։ Մենք, անկախ ամեն ինչից, Նիկոլին հեռացնելու ենք, բայց դուք, ամեն մի օր ավել այդ սրիկային ստարելով, երկարացնում եք մեր հազարավոր զոհերի հոգու հանգստությունը և գերության մեջ գտնվող հայրենակիցների չարչարանքները։ Մենք բոլոր դեպքերում դավաճանին հեռացնելու ենք։ Ընտրությունը ձերն է. կա՛մ միանում եք մեզ՝ ժամ առաջ այդ հարցերը լուծելու, կա՛մ չմիանալով մեզ՝ դժվարացնում ու երկարացնում այն արհավիքը, որ այս դավաճանը բերեց է մեր պետության գլխին։
Մենք շատ թանկ վճարեցինք այս դավաճանի պատճառով. վճարեցինք հայրենիքով, վճարեցինք մեր ընկերների և եղբայրների կյանքով, վճարեցինք մեր արժանապատվությամբ, վճարեցինք մեր երեխաների ապագայով և այլևս կորցնելու շատ քիչ բան է մեզ մնացել, որպեսզի մինչև վերջ չգնանք, և մենք գնալու ենք մինչև վերջ՝ հանուն մեր ընկերների, հանուն մեր հայրենիքի վաղվա ապագայի։
Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը