Փաշինյանը հղում չի անում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, որով ադրբեջանցի զույգ մարդասպաններին նվիրեց իր «կիրթ» ընկերոջը
«Մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը»,–հայտարարեց Փաշինյանը։ Ըստ էության, նրա այս հայտարարությունը, ցավոք, հաստատում է փորձագետների ահազանգ մտահոգությունը` «գերիներ տարածքների դիմաց» մեխանիզմի մասին։ Ու հիմա պիտի մեզ հարց տանք, այդ ինչպե՞ս է ստացվում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո հայ զինվորների գերեվարման զանգվածային դեպքեր էինք տեսնում։
Հ. Գ. 1 Փաշինյանը հղում է անում հայտարարության 8-րդ կետին, որը լղոզած մի բան է` առանց ժամանակացույցի։ Նա հղում չի անում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, որով ադրբեջանցի զույգ մարդասպաններին նվիրեց իր «կիրթ» ընկերոջը։
Հ. Գ. 2 Աստված ուժ տա գերության մեջ գտնվողներին ու նրանց ընտանիքներին։
Փաշինյանը հղում չի անում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, որով ադրբեջանցի զույգ մարդասպաններին նվիրեց իր «կիրթ» ընկերոջը