Չեմ համակերպվելու այս արհավիրքի հետ, չեմ համակերպվելու համազգային ցասումի բացակայության հետ
Չեմ համակերպվելու այս արհավիրքի հետ, չեմ համակերպվելու համազգային ցասումի բացակայության հետ, չեմ համակերպվելու հայրենադավ նիկոլիզմի հետ։ Պայքարել ու պայքարելու եմ թշնամու դեմ։
Սա է Ազգի հավաքական գիտակցության պահանջը։ Սա է մեր ուժը, երբեք չհանձնվել, մինչև վերջին շունչը պայքարել, հաղթել։ Այս թրքաբարո ոչինչին և իր սպասարկու պատգամավորներին պետք է կանգնեցնել իրավական պատասխանատվության առջև, նրանք Հայաստանը վերածում են կցորդի։
Եղբա´յրս, քույ´րս, հարևա´նս, ընկե´րս, ազգակա´նս, մինչև մեծ թուրանի այս հարճերին չհեռացնենք ու չդատապարտենք, քո ամեն օրը նոր հայրենադավություն է բերելու, տնտեսական զարգացման և գերիների փոխանակման պատրվակով, ինչպես քիչ առաջ Մոսկվայում, ասաց թրքակենտրոն մարիոնետը։
Իմ սիրելի´ ժողովուրդ.
Սա քո արժանապատվության կռիվն է։
Սա քո ներկայի ու ապագայի կռիվն է։
Սա քո լինել, չլինելու կռիվն է և դու իրավունք չունես պարտվելու։
Չեմ համակերպվելու այս արհավիրքի հետ, չեմ համակերպվելու համազգային ցասումի բացակայության հետ