Կարծիք

11.01.2021 20:46


Որևէ մեկը համարում էր, որ քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ, լո՞ւրջ

Որևէ մեկը համարում էր, որ քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ, լո՞ւրջ
Ինչու՞ որեւէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ։ Լու՞րջ։ Ես դեռ եղբորս ենթադրյալ (անուղղակի ապացույցներ կան) գերության ենթատեքստում 2 շաբաթ առաջ էի ասել, որ քանի դեռ սա է ներկայացնում Հայաստանը, այդ հարցը չի կարող լուծվել։ Ոչ թե նրա համար, որ սա չէր ուզի դա անել, այլ քանզի չի կարող։ Չի կարող, քանզի թուրքի առջեւ ու թուրքից ստորացած մեկն է։ Հայաստանի որեւէ ղեկավարի չեն նվաստացրել այսպես։ Այսպես անսահման ու անխիղճ։
Ուզեք, չուզեք, սիրեք, չսիրեք նա անկարող է լուծել այդ հարցը, ինչպես ՀՀ շահից բխող որեւէ այլ հարց։ ալիեւը ինչպես ուզում է եւ կարող է, ստորացնում է նրան։ Ուժը պատում է՝ անում է։ Պարզ մարդկային բան եմ ասում։ Անգամ եթե ծանր ու դառը բան է՝ սովորեք ընդունել։ Բայց չհաշտվել։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը