Կարծիք

11.01.2021 20:41


Չորրորդ Հանրապետությունից է խոսում այն պարագայում, երբ Երրորդ Հանրապետությունն ու Արցախն իր նախագահության օրոք իր իսկ հանցավոր անգործության, ինչու չէ նաև հանցագործությունների արդյունքում բզկտվում է, սպառվում

Չորրորդ Հանրապետությունից է խոսում այն պարագայում, երբ Երրորդ Հանրապետությունն ու Արցախն իր նախագահության օրոք իր իսկ հանցավոր անգործության, ինչու չէ նաև հանցագործությունների արդյունքում բզկտվում է, սպառվում
Բրիթիշ Պետրոլիումի նավթագազամուղի մեկ սանտիմետրը կորսված հայրենիքից թանկ համարող դրածո Արմեն Սարգսյանը հոդված է գրել ...
Չորրորդ Հանրապետությունից է խոսում այն պարագայում, երբ Երրորդ Հանրապետությունն ու Արցախն իր նախագահության օրոք իր իսկ հանցավոր անգործության, ինչու չէ նաև հանցագործությունների արդյունքում բզկտվում է, սպառվում։ Ի սկզբանե պարզ էր՝ սրանց դավաճանական տանդեմի նպատակն այս Հանրապետության հաղթանակներն ու ձեռքբերումները ջնջելն էր՝ Արցախյան հերոսամարտից մինչ կայուն զարգացող երկիր։
Ի թիվս իր նախագահության լեգալության շուրջ մինչ այժմ չփարատվող կասկածների, իշխանության թավշյա բռնազավթման, սահմանադրական կարգի բազմաթիվ տապալումների հանցակցությանն ու էլի առերևույթ այլ հանցանքների, նա, որ կոչված է հետևել ՀՀ Սահմանադրության պահպանմանը, հանցակցում է նաև մեծագույն այս դավաճանությանը, զօր օրինակ՝ քար լռությունը Նիկոլի կողմից ապօրինաբար վարչապետի պաշտոնը ստանձնելու դեմ, երկրում տիրող տոտալ անօրինականության նկատմամբ իներտությունը, մինչևիսկ Նիկոլի հրաժարականը պահանջելուց հետո նրա որոշումները դակելը ...
Իսկ կարո՞ղ է Արցախն Ադրբեջանին ընծայածը փախչի, չվերադառնա, Արմենը «բուժվի», հետ գա, հռչակի չորրորդ հանրապետությունն ու այն դարձնի թուրքական վիլայեթ ...
Հարց է, մեծ հարց՝ Նիկո՞լն է նրան հանցակցում, թե ինքը՝ Նիկոլին։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը