Ժողովուրդը պետք է հասկանա, որ գերիների վերադարձը հնարավոր կլինի միայն իշխանափոխությունից հետո
Գերիների հարցը նիկոլի օրոք ունի լուծման մեկ տարբերակ` համաձայնվել ադրբեջանի կողմից ներկայացվող բոլոր նախապայմաններին և տարածքային զիջումներին, կրկնում եմ` ԲՈԼՈՐ։
Բայց նիկոլը, շատ լավ գիտակցելով, որ համաձայնվելով այդ նախապայմաններին գործելու է քաղաքական ինքնասպանություն, փորձում է որոշ հարցերում խուսափել հստակ պատասխաններից։
Ուշադրություն դարձրեք, որ նա չի անում դա հանուն Հայաստանի կամ Արցախի, այլ սոսկ հանուն իր իշխանության հնարավոր պահպանման։ Իր մոտ աշխատում է պարզ մաթեմատիկական հաշվարկը. Անհայտ կորածների և գերիների քանակը տանանվում է հազարից երեք հազարի մեջ և ըստ իր կանխատեսման չի կարող հանգեցնել լայնածավալ բողոքների։ Մինչդեռ ադրբեջանի պահանջած բոլոր զիջումների գնալը հանգեցնելու է լայնածավալ ցույցերի և իշխանության կորստի։ Մի ման եկեք որևէ բարդ բացատրություններ, քանզի սա է պարզ ճշմարտությունը։
Դառը ճշմարտություն է նաև այն, որ պատերազմը պարտված (ըստ իմ համոզմունքի պայմանավորված) անձը չի կարող բանակցել ադրբեջանի ղեկավարի հետ ուժի սպառնալիքի տեսանկյունքից։ Օրինակ ասել, որ եթե դու անհապահ չես վերադարձնում գերիներին ապա մենք վերսկսելու ենք ռազմական գործողությունները և ձգտելու ենք ռևանշի։ Ակնհայտ է, որ ալիևի համար սա ամենաանցանկալի զարգացումը կլինի։ Բայց կրկին, նիկոլի պես մեկը չի կարող դա նույնիսկ ակնարկել, քանզի իր բերանից հնչեցված նման միտքը ուղղակի ծիծաղ է առաջացնելու թշնամու մոտ։
Կարճ ասած իրականությունը հետևյալն է։ Մենք ունենք ղեկավար, ում բոլոր քայլերը թելադրված են միմիայն իշխանությունը ամեն գնով պահելով և եթե պետք է դրա համար լրացուցիչ հազար գերի տալ, ապա նա դա էլ կանի։
Իրադարձությունները զարգանալու են հետևյալ սցենարով. նիկոլը հետ է գալու և փորձելու է ստեղծել իրավիճակ, որում գոյանալու է տպավորություն, առ այն որ հասարակությունը պահանջելու է գնալ ցանկացած զիջումների, միայն թե վերադարձվեն մեր գերիները։ Չեմ կարծում, որ իր մոտ դա կստացվի։
Իմ կանխատեսումներով նիկոլը այլևս քաղաքական փակուղում է։ Ինչ էլ ինքը անի, ինչ էլ փորձի ձեռնարկել, նա այլևս դատապարտված է։
Ժողովուրդը պետք է հասկանա, որ գերիների վերադարձը հնարավոր կլինի միայն իշխանափոխությունից հետո։ Դրա միակ ալտերնատիվան դա ադրբեջանի բոլոր պայմաններին համաձայնվելն է, գերիներին բերելը և ազգովի թուրքի ձեռքում գերի դառնալը...
Ժողովուրդը պետք է հասկանա, որ գերիների վերադարձը հնարավոր կլինի միայն իշխանափոխությունից հետո