Փաշինյանը չկատարեց հերթական խոստումը. նա Ալիևի հետ հայտարարություն ստորագրեց՝ առաց գերիների և անհետ կորածների ճակատագրի մասին որևէ երաշխիք ստանալու (լուսանկար)
Փաշինյանը չկատարեց հերթական խոստումը. նա Ալիևի հետ այսօր հայտարարություն ստորագրեց՝ առաց գերիների և անհետ կորածների ճակատագրի մասին որևէ երաշխիք ստանալու: Այս մասին գրում է Mediaport-ը։
Մինչդեռ հունվարի 8-ի իր ֆեյսբուքյան գրառման մեջ Փաշինյանը որպես «առաջնահերթություն նշել էր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումը»:
Իսկ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն էլ երեկ գրել էր. «Հայկական կողմի համար անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»:
Փաստացի ՀՀ վարչապետը խոնարհաբար կատարել է իր առաջ դրված հերթական փաստաթուղթը՝ առանց անգամ խոսքի իրավունքի:
Փաշինյանը չկատարեց հերթական խոստումը. նա Ալիևի հետ հայտարարություն ստորագրեց՝ առաց գերիների և անհետ կորածների ճակատագրի մասին որևէ երաշխիք ստանալու (լուսանկար)
Փաշինյանը չկատարեց հերթական խոստումը. նա Ալիևի հետ այսօր հայտարարություն ստորագրեց՝ առաց գերիների և անհետ կորածների ճակատագրի մասին որևէ երաշխիք ստանալու: Այս մասին գրում է