Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու մարդատար «Գազելը»․ վերջինս կողաշրջվել է. կա 8 վիրավոր
Այսօր, հունվարի 11-ին,ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Opel և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ «Չարենցավան», մի մասը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու մարդատար «Գազելը»․ վերջինս կողաշրջվել է. կա 8 վիրավոր
Այսօր, հունվարի 11-ին,ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Opel և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ «Չարենցավան», մի մասը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։