Արարատյան դաշտում և Երևանում լճացած սառն օդը որոշակիորեն կցրվի. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
Հարավ-արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք Հայաստանի տարածք: Այն նպաստելու է, որ Արարատյան դաշտում և Երևանում լճացած սառն օդը որոշակիորեն ցրվի:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն՝ ավելացնելով, որ հոսանքների ներհոսքին որոշ չափով արդեն արձագանքել է Արարատյան դաշտավայրը և Երևանը:
«Հունվարի 10-ի նույն ժամի հետ համեմատ այսօր արդեն ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է: Առաջիկա օրերին պատկերը որոշակիորեն կմեղմվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 3-4 աստիճանով, ինչը հատկապես նկատելի կլինի հունվարի 14-15-ը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Նա նկատեց, որ այս օրերին Հայաստանում տաք է Տավուշում, Սյունիքում՝ գրանցվել է մինչև +18 աստիճան տաքություն:Լոռիում օդի ջերմաստիճանը եղել է մինչև +14 աստիճան: Միայն Արարատյան դաշտում ու Երևանում է ցածր ջերմային ֆոն, սակայն արդեն փոփոխություն նկատվում է:
Արարատյան դաշտում և Երևանում լճացած սառն օդը որոշակիորեն կցրվի. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը
Հարավ-արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք Հայաստանի տարածք: Այն նպաստելու է, որ Արարատյան դաշտում և Երևանում լճացած սառն օդը որոշակիորեն ցրվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն՝ ավելացնելով, որ հոսանքների ներհոսքին որոշ չափով արդեն արձագանքել է Արարատյան դաշտավայրը և Երևանը:
«Հունվարի 10-ի նույն ժամի հետ համեմատ այսօր արդեն ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է: Առաջիկա օրերին պատկերը որոշակիորեն կմեղմվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 3-4 աստիճանով, ինչը հատկապես նկատելի կլինի հունվարի 14-15-ը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Նա նկատեց, որ այս օրերին Հայաստանում տաք է Տավուշում, Սյունիքում՝ գրանցվել է մինչև +18 աստիճան տաքություն: Լոռիում օդի ջերմաստիճանը եղել է մինչև +14 աստիճան: Միայն Արարատյան դաշտում ու Երևանում է ցածր ջերմային ֆոն, սակայն արդեն փոփոխություն նկատվում է: