Տրամաբանական կլիներ, որ Արմեն Սարգսյանը այդքանը գրելուց հետո հայտարարեր իր հրաժարականի մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոդված է գրել, որտեղ քննադատություններ հնչեցնելով՝ ասում է, որ «Երրորդ Հանրապետությունը» այլևս անցյալ է և պետք է կառուցել նոր պետություն՝ «Չորրորդ Հանրապետություն»: Այսինքն նշում է, որ պետությունը կառավարվել է ոչ արդյունավետ։
Դժվար է չընդունել Արմեն Սարգսյանի քննադատությունները, բայց մի նրբություն կա՝ նա առնվազն վերջին 2,5 տարիներին իր պաշտոնի բարձրությունից հետևել ու դակել է Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր որոշումները, քննադատության ձայն չի հնչեցրել, աչք է փակել բոլոր ապօրինությունների ու կասկածելի քայլերի վրա։ Այսինքն մոտ 3 տարի Արմեն Սարգսյանը ակտիվ կամ պասիվ նպաստել է պետության ոչ արդյունավետ կառավարմանը, որի վերջակետն եղավ Արցախի կորուստը։
Իսկ հիմա ասում է՝ եկեք նոր պետություն կառուցենք։ Տրամաբանական կլիներ, որ Արմեն Սարգսյանը այդքանը գրելուց հետո հայտարարեր իր հրաժարականի մասին։
Տրամաբանական կլիներ, որ Արմեն Սարգսյանը այդքանը գրելուց հետո հայտարարեր իր հրաժարականի մասին