Պուտինի, Փաշինյանի և Ալիևի բանակցությունները Մոսկվայում տևել են շուրջ 4 ժամ․ գերիների հարցը չի լուծվել (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ տևել է շուրջ 4 ժամ:
Հանդիպումից հետո կողմերը ամփոփել են բանակցությունները։
«Մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը, մենք պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
ՌԴ նախագահն էլ հաղորդեց, որ Ալիևն ու Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել՝ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:
«Այսօրվա հանդիպումը համարում եմ չափազանց կարևոր և օգտակար, քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ և համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,-հայտարարել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ նկատի ունի տնտեսական կապերի և ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերը:
Այս նպատակով աշխատանքային խումբ կձևավորվի, որը կգլխավորեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։
«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով կապ կունենա Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա Ռուսաստան, Իրան»,-ասել է Ալիևը՝ նշելով, որ Ադրբեջանը Թուրքիա ելք կունենա նաև Նախիջևանի ինքնավար հանրապետության միջոցով:
***
Համատեղ հայտարարության տեքստը՝ ստորև.
«Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․
Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․
2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:
Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:

7or.am