«Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն իր ժողովրդին․ մենք՝ հայերս, նրանից չենք վախենում»․ Արա Աբրահամյան
Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն իր ժողովրդին։ Մենք՝ հայերս, նրանից չենք վախենում, ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթները։
«Ծիծաղելի է մտածել, որ նա հայերին կարող է վախեցնել իր «երկաթե բռունցքով»։Մեզ չեն հուզում նրա բռնապետական կեցվածքն ու հռետորաբանությունը։
Իսկ ահա ադրբեջանցի ժողովրդի համար Ալիևը սպասվող մեծ խնդիրների աղբյուր է։ Ես անկեղծորեն ցավում եմ այդ ժողովրդի համար, մեղավոր են ոչ թե նրանք, այլ նրանց կառավարիչը, որը խոսում է խաղաղության ու համատեղ ապրելու հեռանկարների մասին, և միևնույն ժամանակ գիտակցաբար հող է նախապատրաստում ու իր ժողովրդին տանում է դեպի նոր պատերազմ։ Բայց ո՛չ Էրդողանը, ո՛չ դահիճ Էնվեր Փաշայի ոգին, որին նա Բաքվի հրապարակում կանգնած վկայակոչում էր, Ալիևին այլևս չեն օգնի»,-հայտարարել է Աբրահամյանը։
Աբրահամյանն ընդգծել է, որ հայերն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ իսլամական երկրներում, միմյանց հետ կողք-կողքի ապրելու հսկայական փորձ ունեցող ամենահամակարգված ժողովուրդն են:
«Բայց Ալիևը, ցավոք, իր ռազմատենչ հռետորաբանությամբ և գործերով իր հանդեպ վստահության ոչ մի կաթիլ չի ներշնչում»,-հավելել է Աբրահամյանը։
«Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն իր ժողովրդին․ մենք՝ հայերս, նրանից չենք վախենում»․ Արա Աբրահամյան
Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն իր ժողովրդին։ Մենք՝ հայերս, նրանից չենք վախենում, ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթները։
«Ծիծաղելի է մտածել, որ նա հայերին կարող է վախեցնել իր «երկաթե բռունցքով»։ Մեզ չեն հուզում նրա բռնապետական կեցվածքն ու հռետորաբանությունը։
Իսկ ահա ադրբեջանցի ժողովրդի համար Ալիևը սպասվող մեծ խնդիրների աղբյուր է։ Ես անկեղծորեն ցավում եմ այդ ժողովրդի համար, մեղավոր են ոչ թե նրանք, այլ նրանց կառավարիչը, որը խոսում է խաղաղության ու համատեղ ապրելու հեռանկարների մասին, և միևնույն ժամանակ գիտակցաբար հող է նախապատրաստում ու իր ժողովրդին տանում է դեպի նոր պատերազմ։ Բայց ո՛չ Էրդողանը, ո՛չ դահիճ Էնվեր Փաշայի ոգին, որին նա Բաքվի հրապարակում կանգնած վկայակոչում էր, Ալիևին այլևս չեն օգնի»,-հայտարարել է Աբրահամյանը։
Աբրահամյանն ընդգծել է, որ հայերն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ իսլամական երկրներում, միմյանց հետ կողք-կողքի ապրելու հսկայական փորձ ունեցող ամենահամակարգված ժողովուրդն են:
«Բայց Ալիևը, ցավոք, իր ռազմատենչ հռետորաբանությամբ և գործերով իր հանդեպ վստահության ոչ մի կաթիլ չի ներշնչում»,-հավելել է Աբրահամյանը։
Աղբյուրը` tert.am