Վազգեն Մանուկյանը (Հայրենիքի փրկության շարժման անունից) Մոսկվայում կայանալիք Փաշինյան–Ալիև հանդիպմանն ընդառաջ հանդիպում ու պարզաբանում էր պահանջել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից, ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանից։
Արձագանքել էր միայն Արա Այվազյանը։ Ինչ մնում է մյուս երկու ուսադիրավորներին, ապա նրանցից ԱԱԾ–ականը զբաղված է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ Հայաստանի սահմանները չափագրելով ու հանձնելը նախապատրաստելով, իսկ Օնիկ Գասպարյանը, մեր ունեցած տեղեկություններով, սկզբում համաձայնել է հանդիպել, բայց հետո Նիկոլի հրահանգով հետ է կանգնել՝ ապացուցելով, որ ինքը «պարկետնի» զինվորական է, պարտված պատերազմի ընթացքում կոչումը բարձրացրած գեներալ ու ամբողջությամբ հանցակցում է Նիկոլ Փաշինյանի հետ՝ դավաճանելով ՀՀ–ին տված երդմանը։
Դատելով ամենից՝ Նիկոլին ակնհայտորեն դուր չի եկել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղթելյանի ու Արթուր Վանեցյանի հանդիպումը ԱԳՆ–ում։ Այդ հանդիպումը դուր չի եկել նաև Նիկոլի իշխանության սորոսաթուրքական փայատերերին, ու բալանսը պահելու համար նրանք կազմակերպել են թուրքական 5–րդ շարասյան կարկառուն ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հանդիպումը Արա Այվազյանի հետ՝ նույն թեմայով։
Փաստորեն, ՀՀ արտգործնախարարը կիրակի օրով հանդիպում ու պարզաբանումներ է տալիս թուրքական գործակալին։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նիկոլական իշխանության իրական բնույթի մասին։
Նիկոլ Փաշինյանի սորոսաթուրքական բալանսը

Հայկ Ուսունց