Թուրքիայի, Ադրբեջանի ու Նիկոլ Փաշինյանի անձնական շահերն օբյեկտիվորեն համընկնում են գրեթե 100 տոկոսով։ Թուրքերն ու ադրբեջանցիները Նիկոլի միջոցով ստացել են, ստանում են ու ստանալու են իրենց ուզածը։ Իսկ դա նշանակում է, որ Ալիևն ու Էրդողանը շահագրգռված են, որ Նիկոլը մնա ՀՀ վարչապետի աթոռին։ Նիկոլի ուզածն էլ է դա։
Փաշինյանի շահերը մեծ մասամբ հակադրվում են Ռուսաստանի և 100 տոկոսով՝ Հայաստանի ու Արցախի շահերի հետ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանին, Հայաստանին ու Արցախին ձեռնտու չէ, որ Նիկոլը մնա ՀՀ վարչապետի աթոռին։
Ահա այս հանգամանքներից ելնելով Փաշինյանին օբյեկտիվորեն ձեռնտու է թուրքական գործոնի ուժեղացումը մեր տարածաշրջանում՝ ի հաշիվ ռուսականի։
Ինչ մնում է Հայաստանին, ապա Նիկոլը գիտի, որ իրեն դատող կամ պատժող սուբյեկտը լինելու է Հայաստանը, ուստի՝ շահագրգռված է այդ սուբյեկտի վերացմամբ։
«Կա՛մ ես կլինեմ իշխանություն Հայաստանում, կա՛մ Հայաստանը չի լինի»։ Սա՛ է Նիկոլի կարգախոսը։ Հայաստանի չլինելը մտնում է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերի մեջ։
Նիկոլի կարգախոսի շրջանակներում նա Թուրքիային ու Ադրբեջանին հրավիրում է Հայաստան (Արցախը նա արդեն հանձնել է Ադրբեջանին ու նյարդայնանում է, որ դեռ ինչ-որ բան մնացել է ռուսների միջամտությամբ)։ Միայն Թուրքիայում ու Ադրբեջանում նա կարող է իրեն անվտանգ զգալ, բայց քանի որ չի կարող այնտեղ հայտնվել, ուստի որոշել է Թուրքիային ու Ադրբեջանին բերել Հայաստան։
Ներքին պայքար մղելիս այս ամենը պետք է հաշվի առնել։ Ասել է թե՝ Հայաստանում պայքարը պետք է ազգային–ազատագրական լինի։
Ում հետ են համընկնում ու հակադրվում Նիկոլի շահերը

Կորյուն Մանուկյան