Այնուամենայնիվ նա մեկնում է Մոսկվա։ Ի՞նչ աստիճանի մարդ պետք է զուրկ լինի տարրական արժանապատվության զգացումից, որ գլուխը կախ հանդիպի ոչ միայն ողջ հայ ժողովրդի նկատմամբ ատելությամբ լցված, այլև անձամբ իրեն նվաստացրած, ծաղրուծանակի ենթարկած Ալիևի հետ։ Ուշագրավ փաստ է նաև Ռուսատանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունն առ այն, որ վարչապետին չեն սպասում Մոսկվայում։ Ի՞նչ եք կարծում, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իսկապես ցանկանում է, որ կայանա եռակողմ հանդիպումը, արդյոք Արա Աբրահամյանն այդպիսի հայտարարություն կանե՞ր։ Իհարկե՝ ոչ։ Այսինքն վարչապետը ցանկալի հյուր չէ Պուտինի համար։ Սակայն հայրենիքը թշնամուն նվիրած վարչապետն անդրդվելի է։ Նրա համար պատիվ, արժանապատվություն, ավելին՝ Հայաստան, հայրենիք հասկացողություններն առ ոչինչ են։ Սակայն, ի՞նչ կա այդ ողորմելիի մտքում, ի՞նչ խոստումներ է նա տվել Ալիև-Էրդողան զույգին, որ դեռ չի ավարտել։ Եվ ինչպիսի՞ հերթական խայտառակություն է բերելու մեր գլխին, միայն Ալիև-Էրդողան-Փաշինյան եռյակին է հայտնի։
Իսկ հայաստանյան ընդդիմադիրները հայտարարում են, որ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը չի ընդունվի հայ ժողովրդի կողմից։ Է՛հ, մի ընդունեք, իսկ եթե հենց հաջորդ օրվանից այն սկսի գործե՞լ և Սյունիքը կորցնե՞նք։ Այո՛, հետագայում տարբեր միջազգային ատյաններում քարտեզներ կճոճենք, թե ո՞ր սահմաններում է իրական Հայաստանը։ Հիշեցի Սևրի դաշնագիրը․․․
Փաշինյանը ցանկալի հյուր չէ Պուտինի համար