Կարծիք

10.01.2021 22:07


Անկարան և Բաքուն Իլհամի կողմից նվաստացված Նիկոլի շնորհիվ իրագործում են պանթուրանիզմի իրենց երազած ծրագիրը, որտեղ Հայաստանը տեղ չունի (լուսանկար)

Անկարան և Բաքուն Իլհամի կողմից նվաստացված Նիկոլի շնորհիվ իրագործում են պանթուրանիզմի իրենց երազած ծրագիրը, որտեղ Հայաստանը տեղ չունի (լուսանկար)
Դավաճանի մամլո խոսնակը խմբագրեց գրառումը և բացահայտեց Նիկոլի պանթուրանիստական ծրագրի իրագործումը (կոլաժ)
Հայասատանի վարչապետի աթոռին զմռսցածի մամլո խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրառումն էր կատարել՝ անդրադառնալով ազգադավ Նիկոլի վաղը սպասվելիք Մոսկվա այցի օրակարգին և գրառման մեջ նշել էր, որ քննարկվելու է Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ բեռնափոխադրումների խնդիրը... Այդ միտքը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ անտրամաբանական էր Ադրբեջանի հետ այդ հարցի քննարկումը, եթե Տիգրանաշենը կապիտուլյանտը չէր նվիրելու Բաքվին... Որոշ ժամանակ անց դրա մամլո խոսնակը ուղղում կատարեց գրառման մեջ, ըստ որի, քննարկվելու է Նախիջևանով դեպի Սյունիքի մարզ բեռնափոխադրումներն իրականացնելու հարցը...
Ասեմ, որ սա ևս անտրամաբական քննարկում է, քանի որ անիմաստ է մեր բեռները տանել Մեղրի և այնտեղից դրանք տեղափոխել Գորիս, Վայք, Սիսիան և Սյունիքի մարզի հյուսիսային բնակավայրեր...
Նիկոլ Անհողն իմիտացիաների է դիմում, որ ինչ-որ բանակցություններ է վարում, որից մենք օգուտ ենք ստանալու... Չկա նման բան...
Ադրբեջանը և Թուրքիան կապիտուլյանտ դավաճանի քաղաքականության արդյունքում հազարապատիկ ավելի օգուտներ են ստանալու այս ամենի արդյունքում, քան Հայաստանը...
Դավաճան Նիկոլը իրականցնելու է թուրքերի վաղեմի երազանքը՝ Մեղրիի միջանցքով կապ հաստատել Ադրբեջանի, Միջին Ասիայի թրքախոս ժողովուրդների հետ... Անկարան և Բաքուն Իլհամի կողմից նվաստացված Նիկոլի շնորհիվ իրագործում են պանթուրանիզմի իրենց երազած ծրագիրը, որտեղ Հայաստանը տեղ չունի...
Նիկոլի նման տգետ կապիտուլյանտը երկիրը տանում է կործանման...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից
Нет описания фото.

Այս խորագրի վերջին նյութերը