Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում ՀՀ ԱԱԾ տնօրենը հանդիպել է Ադրբեջանի ԱՊԾ տնօրենի հետ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը հանդիպել է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ և քննարկել գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես պարզաբանում է, որ ՀՀ ԱԱԾ և ԱՀ ԱՊԾ տնօրենների միջև վաղը ՀՀ Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Նման ձևաչափով հանդիպում կայացել է օրեր առաջ՝ ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում, ինչպես նաև այսօր՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում, որի ընթացքում դարձյալ քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր»:

Մանրամասներն՝ այստեղ։