Լրահոս

14.04.2009 15:24


Անահիտ Բախշյան. «Ամալյանի հանձնաժողովն անգործության է մատնված։ Ձուկը գլխից է հոտում»

Անահիտ Բախշյան. «Ամալյանի հանձնաժողովն անգործության է մատնված։ Ձուկը գլխից է հոտում»

«Զանգվածային լրատվության միջոցներով՝ մասնավորապես հեռուստատեսությամբ հաճախ է քաղաքական գործիչների շուրթերից ոչ հայեցի խոսք հնչում։ Դա ազդու՞մ է դեռահասների դաստիարակության վրա։ Եվ ո՞վ է այստեղ մեղավոր. ոչ հայեցի խոսք հնչեցնո՞ղը, թե՞ այն ցուցադրող հեռուստատեսությունը»,- «7 օր»-ի հարցին հոգեբան Սվետլանա Հարությունյանը պատասխանել է.

-Մեղավորը համակարգն է։

Ըստ տիկին Հարությունյանի, այդ հարցը պետք է կառավարության մակարդակով լուծվի, պետք է համապատասխան հանձնաժողովը մոնիտորինգ անցկացնի՝ «թացն ու չորը» իրարից տարբերելու համար։

Նույն հարցի վերաբերյալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն ասել է.

-Գրիգոր Ամալյանի հանձնաժողովը պետք է մոնիտորինգ անի, բայց այն  անգործության է մատնված։ Ձուկը գլխից է հոտում։

 

Այս խորագրի վերջին նյութերը