Կարծիք

10.01.2021 19:51


Ըստ պլանի, Արցախն ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի ազդեցության տակ

Ըստ պլանի, Արցախն ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի ազդեցության տակ
Քանզի հիմա թրենդային է կանխատեսումներ անելը, ես էլ իմ հերթին փորձեմ ձևակերպել մտքերս։
Իրականում Նիկոլը և իր տերերը սեփական թակարդի մեջ են հայտնվել (առնվազն այս պահին): Իրենց հիմնական առաքելությունն էր պատերազմի միջոցով Արցախն ամբողջությամբ հանձնել և դրա ողջ պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի, ղարաբաղցիների և զինվորականների վրա...
Այդ ծրագրի ամբողջական և վերջնական իրագործմանը խանգարեց Ռուսաստանը։ Շատ պատասխանատու պահի նախագահ Պուտինը ջանք չխնայեց և Ալիևի հետ շատ սուր խոսակցությունների արդյունքում կարողացավ կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։
Նիկոլը և իր տերերը ստիպված եղան որոշակի դադար վերցնել և վերախմբավորվել, իսկ այդ ընթացքում երկրում գործող ամբողջ սորոսաթրքական գործակալական ցանցը լծվեց հակառուսական տրամադրությունների քարոզին:
Այս ամենի հիմնական նպատակն է` ինչ որ հարմար պահի լարվածությունը խորացնել և բախումներ հրահրել...
Արդյունքում, ըստ պլանի, Արցախն ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի ազդեցության տակ: Հընթացս հարց կբարձրացվի նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերման վերաբերյալ և շատ կարճ ժամանակում ՀՀ-ն մեծամասամբ կանցնի թուրքական ազդեցության գոտի:
Թուրքերը, զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Հայաստանում կսկսեն ձեռք բերել արժեզրկված անշարժ գույք, հող և բիզնեսներ։ Այս կոնտեքստում պարզ է դառնում, որ տնտեսական սպասվող կոլապսը նույնպես Նիկոլի և իր տերերի ծրագիրն է:
Նպատակն է՝ մարդկանց հուսահատության և ունեզրկման հաշվին կոպեկներով ստիպված վաճառել տալ ունեցվածքը թուրքերին։
5-10 տարվա ընթացքում Հայաստանը, այդ ծրագրի շրջանակներում, պիտի վերածվի թուրքական վիլայեթի:
Այն բոլոր ուժերն ու անհատները, ովքեր այս պահին սատարում են Նիկոլին, մասնակից են այս դավադիր սցենարի իրականացմանը:
Համոզված եմ, որ Հայաստանում դեռ կա մի առողջ և ազգային շերտ, որը , թեկուզ կյանքի գնով, բայց թույլ չի տա այս դավադիր ծրագրի իրագործմանը:
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը