Նիկո՛լ, ի՞նչ ես տվել դու մեր Ազգին, որ չես կարում հետ վերցնել ու տանջամահ ես անում մի ամբողջ ժողովուրդ: Նիկո՛լ, մի անգամ տղամարդ գտնվի ու հրաժարական տուր, թող հասկանանք՝ ո՞նց ենք քո թողած աղետի տակից դուրս գալիս:
Խոսքս ուղղում եմ «Իմ քայլ»-ի
Արթուր Դավթյանին և այն պատգամավորներին, ովքեր դեռ մտորումների մեջ են՝ դուրս գալ դավաճան խմբակցությունից, թե ոչ: Լսե՛ք,տղերք և աղջիկներ, մի պահ խորհե՛ք և հասկացե՛ք, որ դուք դեռ շարունակելու եք ապրել Հայաստանում, դաստիարակել ձեր երեխաներին և թոռներին, փորձե՛ք հասկանալ՝ ինչքան երկար մտորեք, այնքան բարդ է լինելու պետությունը պահել և երաշխավորել ձեր գոյատևումը Հայոց հողի վրա. Ազգը ձեզ չի ների, հիշե՛ք սա:
Հորդորում եմ ձեզ, մի կողմ թողնել վախը և պատգամավորի աթոռի մոլուցքը ու կանգնել պետության և պետականության ջատագովների կողքին: Հիշեցնեմ ձեզ, որ ձեր իսկ կողմից է պետությունը հայտնվել այս աղետալի վիճակում, և հիմա դուք ունեք այդ հնարավորությունը շտկելու ձեր սխալները և կանգնելու պետության կողքին ու օգնել այդ աղետալի վիճակից դուրս բերել մեր պետությունը և պետականությունը, մեր Երկիրը: Մի դառեք ուսապա՛րկ և արե՛ք ձեր քայլը և մերժե՛ք դավաճան Նիկոլին:
Հ.Գ. «Ապրել ու գործել այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժեր ապրել: Արժանի չես Հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ՝ իբրև միջոց»:
Կոչ դավաճան Նիկոլին և «Իմ քայլ»-ը պատգամավորներին