Լրահոս

10.01.2021 14:31


7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 337 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 131-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3629-ի:

Մեկ օրում առողջացածների թիվն ավելացել է 419-ով, ընդհանուր առողջացածների թիվը 149 312 է, փաստացի բուժվողներինը՝ 9190: Մեկ օրում արվել է 2096 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 162 131 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը