Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է երկաթե արգելապատնեշին
Երեկ՝ հունվարի 9-ին,ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ հարվածի արդյունքում Mercedes-ն էլ բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Դեպքի վայրում BMW-ի վարորդ ներկայացած երիտասարդն ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է երկաթե արգելապատնեշին
Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: