Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է միջին ճնշման գազատար խողովակին. վարորդների դիերը դուրս են բերել փրկարարները. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Վանաշեն գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյաՍևակ Սահակյանի վարած Opel Astra մակնիշի և Սուրենավան գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել միջին ճնշման գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ սկսվել է գազի արտահոսք:
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են, իսկ Opel-ի ուղևորներ, Վեդի քաղաքի բնակիչներ, 31-ամյա Նորիկ Սարոյանն ու 22-ամյա Դավիթ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ժամանած ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գապրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզային վարչության ծառայողները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և մինչև լուսաբաց կատարել են անհրաժեշտ աշխատանքներ վթարված գազախողովակը նորոգելու ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:
Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է միջին ճնշման գազատար խողովակին. վարորդների դիերը դուրս են բերել փրկարարները. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Վանաշեն գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Սահակյանի վարած Opel Astra մակնիշի և Սուրենավան գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել միջին ճնշման գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ սկսվել է գազի արտահոսք:
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են, իսկ Opel-ի ուղևորներ, Վեդի քաղաքի բնակիչներ, 31-ամյա Նորիկ Սարոյանն ու 22-ամյա Դավիթ Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ժամանած ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գապրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզային վարչության ծառայողները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և մինչև լուսաբաց կատարել են անհրաժեշտ աշխատանքներ վթարված գազախողովակը նորոգելու ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել: