Կարծիք

10.01.2021 10:01


Նիկոլը հերթական անգամ անկեղծ է․ ինքը 88 հոգու պատգամավոր է սարքել հենց ուսապարկի սկզբունքով

Նիկոլը հերթական անգամ անկեղծ է․ ինքը 88 հոգու պատգամավոր է սարքել հենց ուսապարկի սկզբունքով
Նիկոլը հերթական անգամ անկեղծ է։ Ինքը 88 հոգու պատգամավոր է սարքել հենց ուսապարկի սկզբունքով։ Քվեարկողներից ոչ ոք չի էլ փորձել իմանալ, թե ում է ընտրում, ինչ ցուցակ են իրենց հրամցրել։ Տարել, մի քանի տասնյակ ուսապարկ շարել են ԱԺ-ում, որ անեն այն, ինչ արեցին մեր գլխին։
Հիմա էլ ցանկացած նիկոլականի երբ այդ ուսապարկերից մեկի անունը տալիս ես կամ նկարն ես ցույց տալիս (դե անուն ոչ մեկ չգիտի), սկսում են հայհոյել այդ ուսապարկին։ Նրանցից ոչ ոք չի էլ պատկերացնում, որ պետությունը քանդել ու կործանել են հենց այդ ուսապարկերը։
Իսկ ուսապարկերին մի բան կարող եմ ասել միայն, Աստծո ստեղծած ցանկացած բանական էակ ինքն է ընտրում` ուսապարկ է, թե մարդ։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը