Քաղաքական

09.01.2021 20:56


Ռուսաստանի հայերի միությունը բողոքի հանրագիր է պատրաստում Փաշինյանի Մոսկվա կատարվելիք այցի կապակցությամբ 

Ռուսաստանի հայերի միությունը բողոքի հանրագիր է պատրաստում Փաշինյանի Մոսկվա կատարվելիք այցի կապակցությամբ 
Ռուսաստանի հայերի միությունում քննարկվել է Ռուսաստանի Դաշնություն Նիկոլ Փաշինյանի անցանկալի այցի կապակցությամբ ստեղծված իրավիճակը: Հաշվի առնելով հայ համայնքում բողոքի աճող տրամադրությունները՝ Ռուսաստանի հայերի միությունը բոլոր ցանկացողներին հունվարի 11-ին, ժամը 12-ից 14-ը հրավիրում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ՝ ստորագրելու բողոքի հանրագիր:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են բողոքի կազմակերպիչների հետ կապնվել +7(925)304-59-71 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը