Կարծիք

09.01.2021 20:53


Արդեն երկու ամիս է, որ Հայաստանի և ողջ աշխարհի հայ ժողովուրդն ապրում է խայտառակության խարանը ճակատին

Արդեն երկու ամիս է, որ Հայաստանի և ողջ աշխարհի  հայ ժողովուրդն ապրում է խայտառակության խարանը ճակատին
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՐԱՆ
Արդեն երկու ամիս է, որ Հայաստանի և ողջ աշխարհի հայ ժողովուրդն ապրում է խայտառակության խարանը ճակատին։ Աներևակայելի է, որ նման նվաստացուցիչ պարտությունից, հայրենիքի մի մասը կորցնելուց հետո, որևէ այլ ժողովուրդ կհանդուրժե՞ր նման իշխանություն։ Բայց մենք ոչ միայն հանդուրժել ենք, այլև շարունակում ենք հանդուրժել մաս մաս մնացած հայրենիքի կորուստը նույնպես։ Այս համազգային խայտառակությունը կարծես ընկալում են քիչ թվով մարդիկ։ Ոմանց համար՝ ի՞նչ է եղել որ, կարևորը «ժողովրդի» կողմից ընտրված իշխանությունն է։Այլոց համար կարևորը «ապրուստն» է, այն կլինի թուրքի՞, թե՞ ադրբեջանցու ձեռքից, կարևոր չի։ Այս զանգվածը սովոր է ապրել, ավելի ճիշտ գոյատևել գլուխը կախ, քարշ գալով։ Եվ ի՞նչ, հունվարի 11-ին սպասենք հաջորդ համազգային խարանի՞ն։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը