Մեկնաբանություն

10.01.2021 00:55


Արյունոտ առուտուր. ինչ «բազառներ» է անում դավաճանական «իշխանությունը» թշնամու հետ

Արյունոտ առուտուր. ինչ «բազառներ» է անում դավաճանական «իշխանությունը» թշնամու հետ

Եթե արձագանքների ու գնահատականների հեղեղից մաղենք վիրավորական բառերը, հայհոյական արտահայտությունները, սպառնալիքները և անեծքները, ապա դժվար չէ նկատել, որ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիան համաձայնություն էր «տարածքներ՝ խաղաղության դիմաց» հիմարագույն բանաձևով:

Այսինքն, այն կապիտուլյացիոն համաձայնագրով, որ թշնամու առաջ գետնատարած կամ բերանքսիվայր փռված ստորագրեց նիկոլ փաշինյանը, նշանակում էր, որ Հայաստանն ու Արցախը զիջում են կենսական նշանակության տարածքներ կամ համակարպվում են դրանց կորստին, դրա դիմաց ստանալով... խաղաղություն:

Ավելի հիմար բան դժվար էր հորինել: Բանն այն է, որ թշնամու, կոնկրետ թուրքի հետ նման համաձայնագիր ստորագրելն ընդամենը նշանակում է՝ նոր պատերազմ, նոր կորուստներ, ըստ որում, ինչպես մարդկային կորուստներ, այնպես էլ՝ տարածքային, մինչև իսպառ ոչնչացում:

Մեծ հաշվով, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրով նիկոլ փաշինյանը վերացրեց Արցախը, որպես ինքնիշխան, պետական կազմավորում, միաժամանակ, հիմք դրեց Հայաստանի մնացյալ մասի աստիճանական վերացմանը: Մի գործընթաց, որի անմիջական ականատեսներն ենք վերջին երեք ամսվա ընթացքում:

Նա, ով սա չի հասկանում, թող ամբողջ կյանքում, որքան որ իրեն մնացել է, համարվի նիկոլական, «իր քայլական», այսինքն՝ դավաճան ու հակահայ:

Վերադառնանք, սակայն, նշված կապիտուլյացիոն համաձայնությանը և հունվարի 11-ին սպասվող երկրորդ նոյեմբերի 9-ին:

Դուք նկատե՞լ եք, որ Հայաստանը պաշտոնապես չի հրապարակել ոչ միայն պատերազմի ժամանակ ունեցած մեր կորուստների թվային տվյալները, այլև պետական գաղտնիք են համարում գերիների, անհետ կորածների վերաբերյալ թվային ու փաստական տեղեկությունները:

Դա, ավելի կոնկրետ ռազմագերիների թիվը չնշելը փաշինյանական պրիմիտիվ խաղի տարր է: Բայց այդ պրիմիտիվ մոտեցումը առանց դժվարության ֆիքսել են ադրբեջանական կողմում, դրա համար էլ նրանք շտապեցին կոնկրետ թիվ հրապարակել գերիների վերաբերյալ՝ 62: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է թշնամական կողմը, որ հայտարարում էր, թե նոյեմբերի 9-ից հետո իրենց մոտ գերիներ չկան, հանկարծ ինչ-որ կոնկրետիկա մտցնում այդ հարցում: Կարծում ենք, պատճառը միանգամայն պարզ է. նիկոլ փաշինյանին զրկել «խաղեր տալու» հնարավորությունից: Եթե, ասենք, այլ պարագայում նա կկարողանար, ենթադրենք 15 ռազմագերու վերադարձնելը ծախել այդ մարդկանց ծնողների ու հարազատների և մնացյալ նիկոլազգի հանրության վրա, ապա հիմա նման խաղեր տալու տեղ ավելի քիչ կարող է ունենալ, քանզի կհասկանան, որ նա բոլորին չէ վերադարձրել և չի կարող խոսել դրա մասին:

Բայց դա հարցի դեռ միայն մեկ կողմն է: Բանն այն է, որ ադրբեջանական կողմը, հունվարի 11-ին ընդառաջ, նախանշում է հնարավոր «առուտուրի» շրջանակը: Ըստ էության, թշնամական կամ թուրք-ադրբեջանական մոտեցումը հանգում է հետևյալ ձևակերպմանը՝ «Արցախի վերջնական վերացում՝ գերիների վերադարձի դիմաց, գումարած՝ Հայաստանի այն տարածքների զիջում, որոնք կնշի ալիևը»:

Այդ համատեքստում ամենևին պատահական չէ նախ, որ դավաճանական «իշխանության» ներկայացուցիչների, մասնավորապես, գերագույն սրիկայի ներկայացուցիչների, այդ թվում, օրինակ, մամուլի խոսնակի բառապաշարը բավականին աղերսվում է թշնամու բառապաշարին: Պատահական չէ նաև, որ եթե ալիևը հայերի է գերի պահում, ապա փաշինյանն ու նրա «իշխանությունը» գերի են վերցրել գերիների ծնողներին ու հարազատներին՝ նրանց հրահրելով հարձակվել փաշինյանի հեռացման պահանջով հանդես եկողների դեմ: Միաժամանակ, պատահական չէ այն վայրենի, եթե չասվի՝ թրքամետ արշավանքը, որ այս օրերին իշխանություններն, իրենց քարոզչասատելիտների ու ֆեյքերի միջոցով ծավալել են Արցախի և արցախցիների դեմ:

Սա, մեծ հաշվով, արյունոտ առուտուր է, որը թուրքերի հետ շարունակում են նիկոլ-աննա զույգը, զանազան արմանների, պսևդոնախագահի ու այլևայլ գործակիցների ներգրավմամբ: Առուտուր, որից թուրք-ադրբեջանական տանդեմը ակնկալում է ստանալ Հայաստանը, իսկ նրանց հետ առուտուր անողները՝ իրենց «երեսուն արծաթն» ու՝ անվնաս «թռնելու» հնարավորություն:

«30 արծաթը», հնարավոր է, կստանան...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը