Մեկնաբանություն

09.01.2021 14:22


Նիկոլի ուսապարկից մինչև պատգամավոր և մարդ՝ մեկ քայլ է

Նիկոլի ուսապարկից մինչև պատգամավոր և մարդ՝ մեկ քայլ է

«Իմ քայլը» դաշինքը ստեղծվել էր մեկ մարդու շուրջ, մեկ մարդու քմահաճույքով, մեկ մարդու հաշվին, մեկ մարդու սպասարկման համար։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն էր։

Օգտվելով էյֆորիկ վիճակից՝ նա ապօրինաբար հասավ արտահերթ ընտրությունների, հեղափոխական քողի տակ կեղծեց ընտրությունները և ստացավ 88 հնազանդներ։

Նիկոլը որոշակի «քաղպայմանագիր» էր կնքել իրքայլականների հետ․ պատգամավորները հլու–հնազանդ ծառայում են Նիկոլին, սեղմում անհրաժեշտ կոճակները՝ փոխարենը ստանալով աշխատավարձ, պարգևավճարներ, այլ բոնուսներ։ Դե իսկ Նիկոլը զբաղվում է թալանով ու լայվերով։ Մի խոսքով, ստեղծվել էր հեղափոխական բանդա և վայելում էին հեղափոխական կայֆեր։

Այդ բանդան մտադրվել էր հավերժացնել իր իշխանությունը, սակայն Նիկոլը վթարի ենթարկեց պետությունը, թիմին ու իրեն։ Նա պատերազմ հրահրեց ու մեր երկիրը տարավ կապիտուլյացիայի։

Բնական է, որ Նիկոլը չի կարող արդեն մնալ իր աթոռին։ Նա, իհարկե, դիմադրում է, բայց ամեն ինչ իր վերջն ունի։ Ու ինչքան դիմադրի Նիկոլը, այնքան այդ վերջը լինելու է դաժան։

Թիմում հասկանում են, որ Նիկոլն իր կաշվի հարցն է լուծում և «Իմ քայլը» խորտակվող նավակ է։ Բայց Նիկոլն ուզում է մենակ չմնալ։ Դա է պատճառը, որ նա կոլեկտիվ դավաճանության մեջ է փորձում ներքաշել «Իմ քայլին»։ Իշխանական պատգամավորներին Նիկոլը կաշառում է, վախեցնում է, սիրաշահում է, համոզում է, խաբում է, անում է ամեն ինչ, որ մնան իր կողքը և կիսեն դավաճանության պատասխանատվությունը։ Նա անընդհատ ֆռռացնում է սեփական թիմակիցներին, թե բա «Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ խոսել եմ, ամեն ինչ լավ է, բան», բայց գրեթե բոլորն էլ հասկանում են, թե ինչն ինչոց է և ներքին խոսակցությունների ժամանակ ծաղրում են Նիկոլի կռուտիտները։

«Իմ քայլը» խմբակցությունում կան մի քանի տիպի պատգամավորներ՝

1Ավարտված նիկոլականներ

Սրանց ոչ մի տեղ չեն սպասում։ Այս տեսակը «թաղվելու» է Նիկոլի հետ (Անդրանիկ Քոչարյան, դատարկության խորհրդանիշ Լենա Նազարյան, Հակոբ Սիմիդյան, Ալեն Սիմոնյան, Հայկ Գևորգյան, անլվա Արփի Դավոյան, Սիփան Փաշինյան, աներձագ Հրաչ, Շշի կոթ բռնող Հայկ, նոր ծնած հորթի դեմքով Ռուբեն Ռուբինյան և այլն),

2 Սորոսականներ

Սրանք Նիկոլինը երբեք չեն եղել։ Սրանք արևմտաթուրքական շրջանակների կուռացիայի տակ են՝ Նիկոլի դրսի փայատերերի դրածոներ։ Կարող են լքել «Իմ քայլը» խմբակցությունը, բայց ոչ թե դավաճանությանը դեմ գնալու, այլ թուրքական խմբակցություն ստեղծելու նպատակով։

3 Անիմաստ «գառներ»

Սրանք պատահականորեն հայտնվել են պատգամավորի կարգավիճակում։ Չեն գվում, չեն բվում, Նիկոլի հետ եկել են, Նիկոլի հեռացմամբ իրենք էլ կկորչեն ասպարեզից։ Օրինակ՝ Կորյուն Մկրտչյան։ Սրանց ոչ դեմքով եք ճանաչում, ոչ էլ ձայններն եք լսել։ Պասիվ մեղսակիցներ են։

4 Սեփական «ես» ունեցողներ

Սա «Իմ քայլի» այն հատվածն է, որը հասկանում է, թե ինչ դավաճանություն է տեղի ունեցել, հասկանում է, որ Նիկոլը քաղաքական դիակ է և ուզում է դուրս գալ «Իմ քայլից»՝ Նիկոլի ուսապարկից վերածվելով պատգամավորի ու մարդու։ Այդպիսիք շուրջ 30 հոգի են «Իմ քայլում»։ Անունները, հասկանալի պատճառներով, չենք նշում։

Երեկ այս խմբից մեկը՝ Սոֆյա Հովսեփյանը, դուրս եկավ խմբակցությունից։ Ուշացած, բայց ճիշտ որոշում էր։ Առաջինն «Իմ քայլից» արժանապատվության քայլ կատարեց «Ժողովուրդ» թերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանը։ Հետո ևս մի քանիսը՝ Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Աննա Գրիգորյանը։

Եղան նաև մանդատը դնողներ ու դուրս եկողներ, սակայն տարբեր մոտիվացիաներով։

Հունվարի 11–ին սպասվող խայտառակությունից առաջ այս խմբում գտնվող պատգամավորներն ունեն արժանապատվությունը պահելու և դավաճանությանը չմասնակցելու հնարավորություն։ Նրանք պետք է դուրս գան «Իմ քայլից», նպաստեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանն ու այդպիսով մաքրվեն։

Ի դեպ, նիկոլենք «Իմ քայլից» դուրս եկող պատգամավորների դեմ ինքնանվաստացուցիչ քարոզչության են դիմում։ Ասում են՝ այդ մարդիկ պատգամավոր չէին դառնա, եթե Նիկոլի անվան տակ չհայտնվեին։ Ասում են՝ Նիկոլի ուսապարկն ավելի շատ ձայն կհավաքեր, քան իրենք։ Այդպիսով նիկոլենք իրենք իրենց են նվաստացնում ու Նիկոլի սիրտը շահելու համար գրում են, որ իրենք զրո են՝ ոչնչություն։

Եվ այսպես, Նիկոլի կողքը մնացողներն ընդունում են, որ նիկոլի կողքին իրենք ոչինչ են, իսկ առանց Նիկոլ՝ ոչնչություն։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը