Լրահոս

09.01.2021 11:48


Անհետ կորած զինծառայողների ծնողները գիշերել են զորամասի դիմաց՝ վրաններում

Անհետ կորած զինծառայողների ծնողները գիշերել են զորամասի դիմաց՝ վրաններում

Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողների ծնողները գիշերել են զորամասի դիմաց՝ վրաններում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:

«Մեզ այդպես էլ ոչ ոք չմոտեցավ, հրամանատարն էլ չեկավ, ասում էր՝ Պաշտպանության նախարարությունում է մինչև ժամը 1-ը: Ստում են, միայն ստում են: Ոչ ոքի չի հետաքրքրում մեր վիճակը»,-ասաց նա:

Տիկին Անահիտն ընդգծեց, որ շարունակելու են նստացույցը, մինչև որևէ սպառիչ պատասխան չլսեն:

«Մեր որդիներին պետք է վերադարձնեն: Ոչինչ չեն անում, մենք ավելին գիտենք, քան իրենք: Պետք է ստիպենք, որ աշխատեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները արդեն 3-րդ օրն է՝ նստացույց են իրականացնում, նրանք նշում են, որ 82 օր է՝ որդիների մասին տեղեկություն չունեն: Ծնողների խոսքով՝ իրենց տղաների խմբում եղածներից անհետ կորածների թիվը 40 է:

Այս խորագրի վերջին նյութերը