Կարծիք

09.01.2021 11:45


Եկել է հաջորդ քայլն անելու և կաթողիկոսական կոնդակով Նիկոլին եկեղեցուց վռնդելու ժամանակը

Եկել է հաջորդ քայլն անելու և կաթողիկոսական կոնդակով Նիկոլին եկեղեցուց վռնդելու ժամանակը
Սուրբ Ծննդյան Պատարագին հետաքրքիր բան տեղի ունեցավ՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ գնացին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանը տաճար մուտք գործի։ Նիկոլը, իհարկե, չեկավ։ Նա գիտի, որ Հայաստանում իր համար բոլոր դռները փակ են։ Բայց երևույթն է կարևոր՝ մեր եկեղեցու զավակները չեն ցանկանում դավաճանին տեսնել իրենց կողքին։ Նույնը նաև հոգևորականների բացարձակ մեծամասնությունը։ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի քայլը միայն ինչ արժեր… Դուրս վռնդելով Նիկոլին Սիսիանի եկեղեցուց՝ նա միանգամից համաժողովրդական սիրո և հարգանքի արժանացավ։ Տեր Պարգևն այդկերպ դարձավ բարեպաշտ ժողովրդի իղձերի ու ցանկությունների արտահայտողը։
Այս ամենը միայն մեկ բան կարող է նշանակել՝ ժողովրդի և հոգևորականության շրջանում հասունացել է Նիկոլին բանադրելու և եկեղեցուց արտաքսելու պահանջ։ Մայր Աթոռն էլ է մերժում դավաճան Նիկոլի իշխանությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Գերագույն հոգևոր խորհուրդը արդեն պահանջել են նրա հրաժարականը։ Բայց դավաճանը շարունակում է գործել և անարգել եկեղեցին ու մեր հավատքը։ Հետևաբար եկել է հաջորդ քայլն անելու և կաթողիկոսական կոնդակով Նիկոլին եկեղեցուց վռնդելու ժամանակը։
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը