Կարծիք

09.01.2021 12:54


Դեֆենեստրացիա․ պատուհանից դուրս գցում

Դեֆենեստրացիա․ պատուհանից դուրս գցում
Չեխերը շատ համբերատար, բայց հոգու խորքում լավ էլ իրենց ասածի ժողովուրդ են ու պատահական չի, որ չեխերենում կա մի հետաքրքիր հասկացություն' Դեֆենեստրացիա։ Դեֆենեստրացիան առաջացել է գերմաներեն das Fenster-պատուհան բառից, իսկ Դե-ն ավելացնելով ստանում ենք Պատուհանից Դուրս Գցում։
Չեխիայի պատմության մեջ Դեֆենեստրացիայի բազմաթիվ դեպքեր կան, երբ այս կամ այն իշխանը, քաղաքապետը համը հանում էր, չեխերը համբերում էին, համբերում էին, համբերում էին եւ վերջը մի օր գնում ու Դեֆենեստրացիայի էին ենթարկում։
Այսօր Չեխիայի կենսամակարդակն եւ կազմակերպվածությունը տեսնելով՝ կարելի է ենթադրել, որ չեխերի ողջ գաղտնիքը Դեֆենեստրացիայի մեթոդոլոգիայի մեջ է։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը