Կարծիք

09.01.2021 10:12


Զավեշտալի է, որ Նիկոլի ղազ լինելու մեղադրանքը ուղղում են մարդկանց այն պահին, երբ նրանք հրաժարվել են Նիկոլի ղազ լինելուց

Զավեշտալի է, որ Նիկոլի ղազ լինելու մեղադրանքը ուղղում են մարդկանց այն պահին, երբ նրանք հրաժարվել են Նիկոլի ղազ լինելուց
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, բայց վայր չի դրել մանդատը։
Ճիշտ քայլ է։
Եւ, բնականաբար, միանգամից հայտնվել է նիկոլաթուրքերի և ֆեյքերի գրոհների թիրախում։
Ասում են. «Առանց Նիկոլ դու ոչինչ էիր»։
Զավեշտալի է, որ Նիկոլի ղազ լինելու մեղադրանքը ուղղում են մարդկանց այն պահին, երբ նրանք հրաժարվել են Նիկոլի ղազ լինելուց։
Ոչնչություն լինելու մեջ մեղադրում են մարդուն, որի առնվազն այդ մի քայլը խոսում է այն մասին, որ նա ոչնչություն չէ։
#ԵրկիրՀԺ-ում իրականությունը գլխիվայր ներկայացնելը ոչ ոքի չի զարմացնում, իհարկե, առավել ևս չի վրդովվում։ Արդեն սովորել ենք, որ այո, նիկոլականներից ամեն ինչ սպասելի է։
Ինչը, իհարկե, շատ վատ է։
Հ.Գ. Սոֆյային չեմ ճանաչում, եթե ճանաչող կա, հուշեք, որ ճիշտ կանի ֆեյքերին ուղղակի արգելափակի և Hide անի մեկնաբանություններն իր գրառման տակից։ Նիկոլական ֆաբրիկաների ռեսուրսներն անսպառ չեն, սովորաբար 2–3 ժամից նահանջում են։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը